00:49:42 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են Արցախին վերաբերող հարցեր

    22:48 29 Սեպտեմբեր 2023

    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի նախագահի խորհրդական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ քննարկել է Ղարաբաղում գործողությունից հետո տարածաշրջանի իրավիճակի և մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը։ 

    Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպմանը քննարկվել են ընթացիկ համագործակցությունը՝ ներառյալ շրջակա միջավայրի ոլորտում գործընկերության հեռանկարները, Ադրբեջանի կողմից իրականացված ՛՛հակաահաբեկչական միջոցառումներից՛՛ հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրման հարցերը:

    Բացի այդ, ըստ ԱԳՆ-ի, Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է ՛՛ապօրինի հայկական կազմավորումների՛՛ զինաթափման գործընթացի, հայ բնակչության կարիքները բավարարելու համար Բաքվի ձեռնարկած ՛՛հրատապ միջոցառումների՛՛ և նրանց վերաինտեգրման ինտենսիվ բանակցությունների մասին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս