17:10:45 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հանրաքվեի դրական արդյունքներից հետո Դոնբասը վերադարձնելու Կիևի փորձերը Ռուսաստանը կդիտարկի որպես գրոհ՝ իր սեփական տարածքի վրա․ Կրեմլ

    19:57 23 Սեպտեմբեր 2022

    Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեի դրական արդյունքների դեպքում Դոնբասը վերադարձնելու՝ Ուկրաինայի փորձերը Ռուսաստանը կդիտարկի որպես հարձակում իր սեփական տարածքի նկատմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

    «Անկասկած»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե եթե ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեն դրական արդյունքներ գրանցի, ապա Դոնբասը վերադարձնելու՝ Կիևի փորձերը Ռուսաստանը կդիտարկի՞ արդյոք գրոհ՝ իր սեփական տարածքի նկատմամբ

     

    Պեսկովը հավելել է, որ ՌԴ կազմ մտնելու հարցով որոշման ընդունումից հետո այն տարածքներում, որտեղ հանրաքվե է անցկացվել, անմիջապես սկսելու է գործել ՌԴ սահմանադրությունը։

    «Ամեն ինչ շատ հստակ է այս հարցում։ Եթե այդ տարածքները Ռուսաստանի կազմ մտցնելու հարցով ակտն ընդունվի, ապա այնտեղ կսկսեն գործել մեր սահմանադրության համապատասխան դրույթները»,- ՌԴ նախագահի մամուլի խոսնակի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս