10:37:18 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դենիզ Ռիչարդսը կրակոցների տակ է ընկել

    00:55 18 Նոյեմբեր 2022

    Հոլիվուդյան դերասանուհի, Starship Troopers-ի աստղ Դենիզ Ռիչարդսը մեքենայով ճանապարհ գնալիս կրակոցների տակ է ընկել, հայտնում է TMZ-ը։

    Դերասանուհին ամուսնու՝ Ահարոն Ֆիպերսի հետ իրենց մեքենայով գնալիս է եղել ստուդիա, որից ոչ հեռու անհայտ տղամարդը մի քանի կրակոց է արձակել նրանց մեքենայի վրա այն բանից հետո, երբ նրանք կանգնել են ավտոկայանատեղիներից մեկում։

    Հայտնի է, որ դերասանուհին եւ ամուսինը չեն տուժել։ Ստուդիայում նկարահանող խմբի անդամներից մեկը տեսել է գնդակի անցքն ու ոստիկանություն կանչել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս