06:32:09 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դավիթ Բեկի փողոցում «ՎԱԶ 2107»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկան. վարորդը օգնել է փրկարարներին

    19:30 15 Սեպտեմբեր 2021

    Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ավետ Նալբանդյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Դավթի Բեկի փողոցում՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 20-ամյա Անի Սուքիասյանին։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս