- Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը
- Լոռիում պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ ֆիզիկական ուժ և արցունքաբեր միջոց են կիրառել
- Եվրոպական խորհրդի նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ
- Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ
- Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան
- Ֆրանսիայի Հրապարակում տեղադրվել է առաջարկությունների համար նախատեսված կետ
- Թեհրանում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային
- VIDEO. Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
- Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ
- Չինաստանում Ռուսաստանի մասին ԱՄՆ-ի հայտարարության մեջ աղետի ազդանշան են նկատել
Հավաքների ընթացքում հանցավոր արարքների նկատմամբ դրսևորվելու է լիարժեք անհանդուրժողականություն. Դատախազություն
18:14 13 Մայիս 2022Տևական ժամանակ մայրաքաղաք Երևանում, որոշ օրերին նաև հանրապետության առանձին մարզերում շարունակվող հավաքների, երթերի, դրանց ընթացքում իրականացվող անհնազանդության գործողությունների ընթացքում արձանագրվել են դրանց մասնակից առանձին անձանց կողմից ինչպես հավաքների անցկացման ընթացքում հասարակական կարգի պաշտպանություն իրականացնող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ այլ, հավաքի մասնակից չհանդիսացող, որոշ դեպքերում նաև հավաքների մասնակիցների հայացների, կոչերի և կատարվող գործառայողությունների նկատմամբ անհամաձայնություն ունեցող քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների գործադրման, բռնությունների սպառնալիքներ հնչեցնելու կամ այդպիիք հրապարակայնորեն արդարացնելու, ինչպես նաև գույք վնասելու բազմաթիվ դեպքեր: Այս մասին հայտարարություն է տարածել գլխավոր դատախազությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես արձանագրվել են քաղաքացիների խմբերի կողմից ճանապարհներ փակելու ընթացքում ոստիկանության աշխատակիցներին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված, հարվածելու, ոստիկանությանն սպասարկող, ինչպես նաև այլ քաղաքաիների ավտոմեքենաներին, ակցիաներին հարակից օբյեկտների ապակիներին դիտավորյալ հարվածներ հասցնելու և գույքային վնաս պատճառելու, հրապարակայնորեն այլընտրանքային կամ հակադրվող դիրքորոշում հայտնած անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, դրանք հրապարակայնորեն արդարացնելու, խուլիգանական արարքներ կատարելու դրսևորումներ
Ոստիկանության ծառայողների զեկուցագրերի, քաղաքացիների ահազանգերի, ԶԼՄ-ների և համացանցային հաղորդակցային այլ ռեսուսրների մշտադիտարկման արդյունքների հիման վրա հետաքննության և նախաքննության մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 226.2-րդ,, 316-րդ, 258-րդ հոդվածների տարբեր մասերով, համակցություններով հարուցվել և քննվում է 12 քրեական գործ, 1 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հատկանշական են հատկապես մայիսի 8-ին Շիրակի մարզ կատարված ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի ունեցած խուլիգանության միջադեպը, երբ ավտոերթի մի խումբ մասնակիցներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:
Մեկ այլ ակնառու դեպք արձանագրվել է 2022թ. մայիսի 11-ին կազմակերպված երթի ընթացքում հավաքի մասնակիցների կողմից Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը փակելու ակցիայի ժամանակ, երբ նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մի քանի անգամ քրեական պատասխանատվության ենթարկված հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սպառնալիքներ տալով փորձել է գլխով հարվածել ոստիկաններին: Քրեական օրենքով արգելված նշված գործողություները կատարելու կասկածանքով վերջինս ձերբակալվել է:
Քննվող քրեական գործերով նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 14 անձի, որոնցից 7-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մի քանի անձանց նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու միջնոդրություններ են հարուցվել դատարան:
Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ վերոնշյալ գործողություններն ուղեկցվում են փոխադարձ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ծանր վիրավորանքի, ատելության խոսույթով, որոնք ակնհայտ հանցածին երևույթներ են և մեծացնում են ներհասարակական բևեռացվածությունը, ստեղծում հանցավոր արարքների կատարմանը նպաստող մթնոլորտ և պայմաններ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ խաղաղ, օրենքով սահմանված հավաքներին մասնակցությունը իրենց սահմանադրական իրավունքն է, և պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել դրանց խաղաղ ընթացքը, մասնակիցների իրավունքները: Մայրաքաղաքում ընթացող հավաքների, ակցիաների մասնակիցների նկատմամբ ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ այլ քաղաքացիների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները ՀՀ դատախազության կողմից արժանացել և արժանանալու են համարժեք իրավական գնահատականի:
Միևնույն ժամանակ, ՀՀ դատախազությունը նաև հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և քրեական անխուսափելի պատասխանատվության չենթարկվելու, հասարակական կարգը, համակեցության կանոնները պահպանելու համար զերծ մնալ հանցավոր գործողություններից։
Բոլոր նմանատիպ արարքների նկատմամբ դրսևորվելու է լիակատար անհանդուրժողականություն և ձեռնարկվելու են բոլոր միջոցները այդպիսիք կատարող անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին քրեաիրավական համաչափ գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու համար:
Լրահոս
- Լոռիում պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ ֆիզիկական ուժ և արցունքաբեր միջոց են կիրառել 21:53 22 Մայիս 2022
- Եվրոպական խորհրդի նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ 21:34 22 Մայիս 2022
- Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ 21:12 22 Մայիս 2022
- Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը 21:06 22 Մայիս 2022
- Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան 20:54 22 Մայիս 2022
- Ֆրանսիայի Հրապարակում տեղադրվել է առաջարկությունների համար նախատեսված կետ 20:36 22 Մայիս 2022
- Թեհրանում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային 20:18 22 Մայիս 2022
- Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ 20:00 22 Մայիս 2022
- VIDEO. Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ 19:41 22 Մայիս 2022
- Չինաստանում Ռուսաստանի մասին ԱՄՆ-ի հայտարարության մեջ աղետի ազդանշան են նկատել 19:39 22 Մայիս 2022
- «Զարթնի՛ր, Լաո»․ Արցախի Մարտակերտ քաղաքում «Դիմադրության» շարժմանը աջակցող հավաք է անցկացվել 19:18 22 Մայիս 2022
- 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում անակնկալ է սպասվում 18:57 22 Մայիս 2022
- Տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման գլխավոր գործոնը մեր զինված ուժերն են. Տիգրան Աբրահամյան 18:39 22 Մայիս 2022
- Օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն և իրենց համար միջազգային հանրությունը ընդամենը Թուրքիան է և Ադրբեջանը.Արսեն Բաբայան 18:21 22 Մայիս 2022
- Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում 18:00 22 Մայիս 2022
- Երևանում առաջիկա օրերին՝ գիշերը, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ 17:42 22 Մայիս 2022
- Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան 17:21 22 Մայիս 2022
- 32-ամյա քաղաքացու Volkswagen-ում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ-ը պարզում է հրդեհի պատճառը 17:18 22 Մայիս 2022
- «Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը». Էդուարդ Շարմազանով 17:00 22 Մայիս 2022
- Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան 16:42 22 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
21:06 22 Մայիս 2022 Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը
-
19:41 22 Մայիս 2022 VIDEO. Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
-
20:00 22 Մայիս 2022 Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ
Միջազգային լուրեր
-
21:34 22 Մայիս 2022 Եվրոպական խորհրդի նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ Եվրոպական խորհրդի նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ
-
20:36 22 Մայիս 2022 Ֆրանսիայի Հրապարակում տեղադրվել է առաջարկությունների համար նախատեսված կետ Ֆրանսիայի Հրապարակում տեղադրվել է առաջարկությունների համար նախատեսված կետ
-
20:18 22 Մայիս 2022 Թեհրանում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային Թեհրանում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային
Տնտեսություն
-
11:51 21 Մայիս 2022 «Գազպրոմը» դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա Պատճառն այն է, որ Ֆինլանդիան չի վճարել ապրիլին մատակարարված գազի դիմաց և հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարել:
-
19:21 19 Մայիս 2022 Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին, կազմել է 459.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.91 դրամով:
-
18:25 18 Մայիս 2022 Երկար անկումից հետո դոլարն սկսել է ամրապնդվել. Թանկացել է նաեւ եվրոն ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 18-ին, կազմել է 457.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.62 դրամով: