02:22:25 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

    15:40 3 Հուլիս 2022

    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 30-ին Երևան քաղաքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

    «Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.

    Երևան քաղաքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասվում է նախագահի ստորագրած հրամանագրում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս