09:59:37 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • COVID-19-ի նոր ալիք Չինաստանում․ երկիրն անցնում է նոր սահմանափակումների

    19:57 22 Նոյեմբեր 2022

    Չինաստանը հայտնում է  COVID-19-ից  մահվան առաջին  դեպքերի մասին, որ արձանագրվել են վերջին  վեց ամսվա ընթացքում։ Հաղորդվում է նաև վարակների թվի աճի մասին։

    Հանգստյան օրերին Պեկինում երեք մարդ է մահացել։ Մայրաքաղաքում վարակի նոր ալիքի պատճառով փակ են այգիներն ու թանգարանները։

    Քաղաքի որոշ շրջաններ կրկին արգելափակվել են։ Բնակիչներին խնդրում են մնալ տանը և պարբերաբար հետազոտվել։

    Չինաստանը վերջին խոշոր տնտեսությունն է, որը դեռևս վարում է վիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն, մինչդեռ մնացած աշխարհը ընտելանում է  ապրել COVID-ի հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս