07:43:55 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կորոնավիրուսը հաղթահարելու համար Ավստրալիան նոր խստացումների է գնում

    14:42 14 Սեպտեմբեր 2021

    Ավստրալիան հայտնի է կորոնավիրուսը հաղթահարելու համար իր համառ պայքարով, սակայն վերջին օրերին գրանցվում են ռեկորդային թվով վարակվածներ, ինչի հետևանքով երկրի ղեկավարությունը որոշել է գնալ նոր խստացումների: Այս մասին հայտնում է abc.net-ը:

    Մասնավորապես` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ պատվաստված և չպատվաստված քաղաքացիների համար կանոնները տարբեր կլինեն. չպատվաստված քաղաքացիները կարող են զրկվել մի շարք ազատություններից:

    Այսուհետ Ավստրալիայում խանութներ և ռեստորաններ գնալը կամ ճանապարհորդելը հասանելի կլինի միայն ամբողջությամբ պատվաստված անձանց համար:

    «Ես չեմ ուզում մարդիկ կարծեն, թե կարող են ձեռքերը ծալած նստել և սպասել մինչև մնացածը պատվաստվեն, իսկ իրենք օգտվեն այն նույն ազատություններից, ինչ պատվաստվողները»,- ասել է Բերեջիկլյանը՝ ավելացնելով, որ նպատակը բնակչության 80%-ին պատվաստելն է:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս