01:37:13 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • COP29-ին մասնակից երկրներից որևիցե մեկը չի անդրադառնում Բաքվում գտնվող հայերին․ Մանե Թանդիլյան

    22:10 13 Նոյեմբեր 2024

    Բաքվում անցկացվող COP 29 գագաթաժողովին մասնակցում են հարյուրից ավել երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում են նաև երկրի ղեկավարներ։ Միջազգային կարևորություն ունեցող միջոցառումից մի քանի հարյուր մետր այն կողմ բանտարկված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

    «Որևիցե մեկը չի անդրադառնում այդ հարցին, որևիցե մեկը չի բոյկոտում միջոցառումը՝ հանուն մարդու իրավունքների, հանուն արդարության։

    Ցավոք, ժամանակակից աշխարհում միջազգային հարաբերություններում պետությունների շահերը, անձնական շահերը շատ հաճախ գերակայում են մարդու իրավունքներին, համամարդկային արժեքներին։

    Միջազգային ասպարեզում մեր խնդիրների շուրջ համախոհներ կարող ենք գտնել բացառապես մեր՝ որպես պետություն, հզորության դեպքում։ Հակառակ պարագայում շարունակվելու են արդարության սպասումները և դրա չլինելու հիասթափությունները»,- գրել է Թանդիլյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս