05:50:46 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հենց Ադրբեջանն ընտրվեց որպես COP29-ը հյուրընկալող, դարձավ թիրախ. սա լավ համակարգված զրպարտչական արշավ էր մեր երկրի դեմ. Ալիև

    22:52 12 Նոյեմբեր 2024

    Հենց Ադրբեջանն ընտրվեց որպես COP29-ը հյուրընկալող, այն դարձավ թիրախ։ Եվ սա լավ կազմակերպված, լավ համակարգված զրպարտչական արշավ էր մեր երկրի դեմ։ Այս մասին Բաքվում COP29-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

    Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք, երկակի ստանդարտները, այլ երկրներին սովորեցնելու սովորությունը և քաղաքական կեղծավորությունը դարձել են արևմտյան որոշ երկրներում քաղաքական գործիչների, պետության կողմից վերահսկվող ՀԿ-ների և լրատվամիջոցների կողմից կեղծ լուրեր արտադրելու հաստատված գործելաոճը»:

    Ալիրևի խոսքով՝ տարվա ընթացքում այդ ուժերը ջանքեր են գործադրել բոյկոտելու Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը։

    «Իմ ուղերձն ուղղված է այն շրջանակներին, որոնք արդեն մոտ մեկ տարի է, ինչ քարոզում են բոյկոտը։ Նրանք օգտագործում են իրենց հասանելիք բոլոր միջոցները Բաքվում COP29-ի դեմ բոյկոտի արշավ իրականացնելու համար։ Նրանց համար վատ լուրեր ունեմ՝ 72 հազար գրանցված մասնակից ունենք 196 երկրից։ Նրանց թվում են նախագահներ, փոխնախագահներ և վարչապետներ։ Այսպիսով, աշխարհը հավաքվել է Բաքվում, և մենք աշխարհին ասում ենք՝ «Բարի գալուստ Ադրբեջան»,-ասել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս