20:50:46 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գերիների վերադարձի առումով COP-29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է․ Տիգրան Աբրահամյան

    15:40 12 Նոյեմբեր 2024

    Ազգային ժողովում մեկնարկել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկումը:

    «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ Ադրբեջանի համար, որպես հակամարտության  կարգավորման հիմք, շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը:

    «Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ` Հայաստանի կենսական շահերի հաշվին Թուրքիայի ու Ադրբեջանի ծավալապաշտական, կայսերապաշտական նպատակների իրագործումը»,-  նշեց նա:

    Պատգամավորի խոսքով` ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետևանքով այս պահին, Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով ու հաստատումով, Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական նախկին և ներկա ղեկավարները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս