20:09:31 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29–ին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել․ Արարատ Միրզոյան

    19:10 13 Նոյեմբեր 2024

    ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

    «Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ այդպիսի բան արած լինեն, թեև այդ մասին էլ որևէ տեղեկություն ինձ հայտն չէ, բայց  գիտեք Հայաստանը ազատ ժողովրդավար երկիր է»,-ասաց նա։

    Արարատ Միրզոյանը  հիշեցրեց, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են պայամանագրի չհամաձայնեցված ձևակերպումների վրա։ «Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքնմամբ բոլոր ուղղություններով և հարաբերությունների կարգավորմամբ։ Իմ տպավորությունը գոնե այն է, որ մենք մոտ ենք վերջնական լուծմանը և պայամանգրի նախագծի վերջնական համաձայենցմանը»,-ասաց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս