21:40:16 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչպես ՌԴ ներխուժումն Ուկրաինա կանդրադառնա ողջ աշխարհի վրա. CNN

    15:27 29 Հունվար 2022

    Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հեռանկարները տագնապ են բարձրացրել տարածաշրջանում տիրող դրության պատճառով՝ սպառնալով երկրի 44 մլն բնակչությանը ներգրավել հակամարտության մեջ:

    Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով նաև այլ սպառնալիքներ, որոնց կարող է հանգեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ըստ հեռուստաալքի՝ Կրեմլը երկու երկրի միջև սահմանից շատ ավելի հեռու կգնա:

    Փորձագետները մտավախություն ունեն, որ դա կարող է արևելյան Եվրոպայում անորոշության նոր դարաշրջանի հանգեցնել, խախտել մատակարարման շղթաները և համաշխարհային տնտեսությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ազդեցության փոփոխությունների հանգեցնել:

    «Եթե բախումներն իսկապես տեղի ունենան, անհասկանալի է, թե ինչ մասշտաբներ կստանան, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունները կանխագուշակելն անիմաստ գործ է: Ցանկացած ժամանակակից պատերազմ սարսափելի կարող է լինել, սակայն սարսափի աստիճաններ կան»,- կարծիք է հայտնել Բելառուսում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Նայջլ Գոուդ-Դևիսը:

    «Սա պարզապես ամենալուրջ անվտանգային ճգնաժամն է Եվրոպայում 1980-ականներից ի վեր»,- ասել է դիվանագետը:

    Վերլուծաբանանները միակարծիք են այն հարցում,որ ՆԱՏՕ-ի պատասխանի արդյուավետությունը ևս կարող է կործանարար լինել՝ հաշվի առնելով ցանկացած միջամտության տևողությունն ու թե որքան հեռու այն կարող է հասնել:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս