23:54:11 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

    23:31 24 Հունվար 2025

    Հունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1985 թ.) և «Toyota» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ. Մ-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ռ. Մ․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ