01:29:47 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում. Ռոմելլա Աբովյան

    17:04 13 Հոկտեմբեր 2021

    Մոտ օրերս չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը կլինի Հայաստանում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

    Աբովյանը չնշեց, թե ինչ ժամկետների ու չինական որ պատվաստանյութի մասին է խոսքը:

    «Պատվաստանյութերի քանակի հետ կապված մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ բացարձակ որևէ խնդիր չունենք»,- ասաց Աբովյանը:

    Մասնագետը տեղեկացրեց նաև, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Pfizer պատվաստանյութի ներկրման ուղղությամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս