14:47:38 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չինաստանն ու Ֆրանսիան հետազոտական ​​արբանյակ են արձակել

    19:04 22 Հունիս 2024

    Չինաստանը գործարկել է SVOM աստղադիտակի արբանյակը, որը մշակվել է Ֆրանսիայի հետ համատեղ՝ գամմա ճառագայթների պոռթկումներն ուսումնասիրելու համար, շաբաթ օրը հայտնել է Չինաստանի տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան:

    «Հրթիռն արձակվել է հունիսի 22-ին՝ ժամը 15.00-ին, որից հետո աստղագիտական ​​արբանյակը հաջողությամբ մտել է նշված ուղեծիր», – ասվում է կորպորացիայի հաղորդագրության մեջ:

    Արբանյակը Չինաստանի և Ֆրանսիայի՝ գրեթե 20 տարվա համատեղ աշխատանքի արդյունք է։ Արբանյակի հիմնական խնդիրը ներառում է գամմա-ճառագայթների պոռթկումների որոնումը և տեղայնացումը, դրանց էլեկտրամագնիսական ճառագայթման հատկությունների, մութ էներգիայի, Տիեզերքի էվոլյուցիայի ուսումնասիրությունը և այլն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս