18:44:00 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չինաստանի ԱԳ նախարարը Կատարում կհանդիպի թալիբների հետ

    20:44 25 Հոկտեմբեր 2021

    Չինաստանի արտգործնախարար Վան Ին Կատար այցի ընթացքում կհանդիպի «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ։

    Բանակցությունները «Աֆղանստանում տիրող իրավիճակի եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների խորը փոխանակման հնարավորություն կտան», ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը

    «Այս տարվա օգոստոսից Աֆղանստանում իրավիճակը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել, եւ աֆղանցի ժողովուրդը երկրի ճակատագիրն ինքնուրույն որոշելու պատմական հնարավորություն է ստացել։ Սակայն, այնուամենայնիվ, նա դեռեւս բախվում է բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների եւ արտաքին աջակցության խիստ կարիք ունի»,- նշել է նա։ «Որպես Աֆղանստանի ավանդական բարեկամ հարեւան եւ գործընկեր՝ Չինաստանը միշտ երկխոսության եւ շփումների կոչ է արել՝ Աֆղանստանի իրավիճակը դրական ուղղությամբ տանելու եւ աֆղանցի ժողովրդին օգնելու դժվարությունները հաղթահարելու համար»,- ասել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս