10:12:46 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Chevron Corp-ը շուտով կարող է ստանալ ԱՄՆ-ի հավանությունըч Վենեսուելայում գործողությունների ընդլայնման համար

    19:00 25 Նոյեմբեր 2022

    Chevron Corp-ը շուտով կարող է ստանալ ԱՄՆ-ի հավանությունըч Վենեսուելայում գործողությունների ընդլայնման եւ իր նավթի առեւտրի վերսկսման համար, երբ Վենեսուելայի կառավարությունը եւ նրա ընդդիմությունը վերսկսեն քաղաքական բանակցությունները, հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

    ԱՄՆ-ի կողմից Chevron-ին օգնելու թույլտվությունը երկրում նվազող նավթի արդյունահանման վերականգնման հարցում դարձել Է Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցություններ սկսելու ամենամեծ առավելություններից մեկը:

    ԱՄՆ պաշտոնյաներն այս տարի փորձել են հարթել սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ երկրի ընդդիմության միջեւ բանակցությունները` առաջարկելով պատժամիջոցների մի փոքր թուլացում եւ որոշ վենեսուելացիների ազատ արձակել ԱՄՆ բանտերից:

    Chevron-ը հրաժարվել է մեկնաբանել սպասվող հայտարարությունը կամ պայմանները: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նավթային ընկերությունը նախկինի պես պահպանում է իր գործող լիցենզիայի պայմանները։ Տեխնիկական սպասարկման լիցենզիայի ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս