00:58:21 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է

    14:59 8 Հուլիս 2022

    Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է իր դեմ կատարված մահափորձից հետո։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։

    Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ հրազենի կիրառմամբ մահափորձ է կատարվել: Նա վիրավոր է, անգիտակից վիճակում հոսպիտալացվել էր: Դեպքը տեղի է ունեցել Նարա քաղաքում նրա ելույթի ժամանակ՝ տեղի ժամանակով մոտ 11։30-ին (Երևանի ժամանակով 06.30-ին), հայտնում է Kyodo գործակալությունը:

     

    Լսվել է 2 կրակոց, որից հետո քաղաքական գործիչն ընկել է: Չարագործը կրակ է արձակել թիկունքից, փամփուշտները հայտնվել են կրծքավանդակի շրջանում: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ վնասվածքը եղել է պարանոցի հատվածում:

    Դեպքի վայրում ոստիկանությունը ձերբակալել է 40-ամյա Տեցույա Յամագամիին: Կասկածյալը դիմադրություն չի ցուցաբերել

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս