11:59:27 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ճապոնիան մտահոգություն է հայտնել Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային համատեղ զորավարժությունների կապակցությամբ

    00:49 26 Հոկտեմբեր 2021

    Ճապոնիան մտահոգություն է հայտնել Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային համատեղ զորավարժությունների կապակցությամբ, հայտնում է AP-ն։

    Ճապոնիայի փոխվարչապետ Յոշիհիկո Իսոզակին հայտարարել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային նավերը միասին անցել են Ցուգարու եւ Օսումի նեղուցներով եւ Իձու կղզիների մոտակայքի ջրերով։ Նեղուցները համարվում են միջազգային ջրեր։ Ճապոնացի պաշտոնյաները հայտնել են, որ չինական եւ ռուսական նավերը չեն մտել ճապոնական տարածքային ջրեր

    «Ճապոնիայի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում նրանց գործունեությանը»,- ասել է Իսոզակին: Նա նշել է, որ Տոկիոն կշարունակի վերահսկել Ճապոնիայի շրջակա ջրերն ու օդային տարածքը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ