23:40:33 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծեծկռտուք գարեջրատանը. կան ձերբակալվածներ

    18:11 24 Նոյեմբեր 2022

    Նոյեմբերի 22-ին՝ ժամը 23.55-ին, ոստիկանության ՊՊԳՎ մոնիթորինգի կենտրոնից ստացած տագնապի ազդանշանով ոստիկանության Կենտրոնի պահպանության բաժնից խումբ է մեկնել Ալեք Մանուկյան փողոցի գարեջրատուն: Մոտենալով՝ ոստիկանները նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք հայհոյում և ձեռքերով, ոտքերով հարվածներ էին հասցնում իրար: Ոստիկանները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել չորս երիտասարդի, նաև բաժանմունք են հրավիրել 32-ամյա մի կնոջ:
    Նախապատրաստված նյութերն ու երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին:

    Նախաձեռնվել է քրեական վարույթ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս