02:36:16 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ապօրինի ծառահատումներ՝ Տավուշի անտառներում

    21:24 6 Դեկտեմբեր 2024

     Ոստիկանությունից հայտնում են․

    «Տավուշի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Բերդի բնակիչ 50-ամյա մի տղամարդ «Բերդի անտառպետության» տարածքում կատարել է ապօրինի ծառահատումներ:

    Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նա հատել է թաց կանգուն տարբեր տեսակի 35 ծառ:

    Էկոպարեկային ծառայության աշխատակիցը չափագրել է ապօրինի հատած և «ՈՒԱԶ» բեռնատարում դասավորած փայտանյութը. ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառվել էր շուրջ մեկ միլիոն 600 հազար դրամի վնաս:

    Նույնատիպ օպերատիվ տեղեկություն Տավուշի բաժնում ստացվել է նաև նոյեմբերի 28-ին:

    Ստացված տեղեկությունն իրացնելիս նույն օրը ապօրինի ծառահատում կատարելու պահին «Նավուրի անտառպետության» տարածքում հայտնաբերվել է Գանձաքար գյուղի երկու բնակիչ: Նրանք ընդունել են արարքը և ցույց տվել հատած 18 ծառի կոճղերը: Մեքենայի սրահում էր նաև բենզասղոցը: Նրանք նաև հայտնել են, որ փայտանյութի մի մասը գտնվում է 50-ամյա գանձաքարցու առանձնատան տարածքում:

    Երկուսն էլ ձերբակալվել են և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

    Նախաձեռնվել են քրեական վարույթներ»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս