19:24:05 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիան Ռուսաստանի հետ C-400-ների մատակարարման նոր պայմանագիր է կնքել

    18:28 16 Օգոստոս 2022

    Թուրքիան Ռուսաստանի Դաշնության հետ C-400-ների նոր խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել:

    Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

    Ըստ տեղեկության՝ պայմանագիրը ենթադրում է համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում։

    Թե երբ է կնքվել պայմանագիրը, Շուգաևը չի հստակեցրել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս