19:50:36 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

    13:56 17 Սեպտեմբեր 2021

    Վիվա-ՄՏՍ-ը առաջարկում է «BUSUU» հավելվածի պրեմիում բաժանորդագրություն՝ հատուկ իր բաժանորդների համար: «BUSUU»-ն լեզուների ուսուցման ամենամեծ համայնքներից է, որը մինչև 12 լեզուների դասընթացների մասնակցության հնարավորություն է ընձեռում բջջային և վեբ հարթակներում:
    Ծառայությունն առաջարկում է.
    3 օր՝ փորձնական օգտագործման համար
    բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)
    12 լեզուների դասընթացներ՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, չինարեն, ռուսերեն, ճապոներեն, արաբերեն, թուրքերեն և լեհերեն,
    «Պրեմիում» բաժանորդագրություն՝ հավելվածի բոլոր հնարավորություններից օգտվելու համար,
    Հնարավորություն հետադարձ կապ ստանալ լեզվի կրող օգտատերերից,
    «Պրեմիում» բաժանորդագրության հատուկ գին՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար:

    Ինչպե՞ս բաժանորդագրվել
    Ծառայությանը բաժանորդագրվել կարելի է.
    http://busuu.mts.am  պորտալի միջոցով՝ սեղմելով «Բաժանորդագրվել» կոճակը,
    2878 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1», 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7», 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start30». և հետևելով պատասխան նամակով ստացված հղմանը:

    Ինչպե՞ս օգտվել ծառայությունից
    Ծառայությունը հասանելի է ինչպես վեբ հարթակում՝ http://busuu.mts.am , այնպես էլ՝ հավելվածի միջոցով, որը հասանելի է թե՛ Android և թե՛ iOS օպերացիոն համակարգերով գործող բջջային սարքերի համար:

    Ծառայության գինը
    1 օրով բաժանորդագրվելու դեպքում՝ 75 Դ
    1 շաբաթով բաժանորդագրվելու դեպքում ՝ 500 Դ
    1 ամսով/30 օրով  բաժանորդագրվելու դեպքում ՝ 1950 Դ

    2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս,  SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:
    Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.


    ###


    Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
    «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ