- Լավրովն ու Կատարի ԱԳ նախարարը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
- 95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
- Ազգային ժողովը հյուրընկալել է Երևանի և մարզերի մի շարք դպրոցների աշակերտների և ուսուցիչների
- Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
- Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
- Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է առվակում
- ԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունը
- ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն
- Վրաստանի ԱԳ նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցեր
- «Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի
«Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին
12:41 20 Մայիս 2024«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանն արձագանքել է Բագրատ Սրբազանին, որը երեկ Մարությանին հանդիպման առաջարկ էր արել։
«Մեր գնահատականը Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ հնչեցրել ենք դեռեւս մայիսի 1-ին՝ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության հիմնադիր համագումարին։ Այդ գնահատականը հետեւյալն է․
2021-ի ընտրություններով ձեւավորված կառավարության խոսույթը մի քանի անգամ էական փոփոխությունների է ենթարկվել մեր երկրի առաջ ծառացած ամենակենսական խնդրի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Սկսած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես «կարմիր գիծ» ճանաչելուց, մինչեւ Արցախի իսպառ ուրացում, սկսած Եվրաինտեգրացիայի խոստումներից, մինչեւ Աստանա եւ «ռեգիոնալիզացիա»։ Հետեւաբար, նրանց հռչակած որեւէ սկզբունք ու «կարմիր գիծ» այսօր ոչ մի հավատ չի ներշնչում։ Իշխանություն, որն այս տարիների ընթացքում հազար ու մի սահման է խախտել, հազար ու մի խոստումից հետ կանգնել, այդ իշխանությունն այլեւս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։
2021-ի ընտրության ժամանակ ՔՊ-ին տված քվեն այլեւս առ ոչինչ է։
Գործող իշխանությունը չունի բավարար կոմպետենտություն, գիտելիքներ եւ կարողություններ՝ այս կարեւորագույն հանգրվանում Հայաստանն առաջնորդելու համար։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան։
Անրադառնամ նաեւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ իր հետ հանդիպելու հրավերին։ Նախ, շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար եւ սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդի եւ սիրված հոգեւորականներից մեկի հետ՝ իմ հարգանաց հավաստիքը նրան անձամբ փոխանցելու եւ, ինչու ոչ, զրուցելու «չարի ու բարու, ստի եւ ճշմարտության» (ինչպես Սրբազանն է ասում) կամ «սեւ ու սպիտակ ուժերի» (ինչպես ես եմ ասում) մշտարդիական պայքարի մասին։
Ինչ վերաբերում է Սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա թեեւ խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, այդուհանդերձ, դրական ենք գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։ Փաստ է, որ մայիսի 9-ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018-ի Ժողովրդական շարժումից հետո եւ մեկ անգամ եւս ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը։
Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ ազատ, հավասար, համընդհանուր արտահերթ ընտրությունների արդյունքում»,- Facebook-ում գրել է Մարությանը։
Լրահոս
- Լավրովն ու Կատարի ԱԳ նախարարը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը 16:53 25 Հունվար 2025
- 95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը 16:42 25 Հունվար 2025
- Մելանյա Թրամփը մտադիր է ձևափոխել Սպիտակ տունը՝ իր կյանքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար․ Daily Mail 16:30 25 Հունվար 2025
- Ազգային ժողովը հյուրընկալել է Երևանի և մարզերի մի շարք դպրոցների աշակերտների և ուսուցիչների 16:11 25 Հունվար 2025
- Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը 15:59 25 Հունվար 2025
- Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին 15:45 25 Հունվար 2025
- Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է առվակում 15:33 25 Հունվար 2025
- ԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունը 15:14 25 Հունվար 2025
- ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն 14:59 25 Հունվար 2025
- Վրաստանի ԱԳ նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցեր 14:45 25 Հունվար 2025
- «Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի 14:33 25 Հունվար 2025
- Երևանում բախվել են «Mitsubishi Pajero» ու «Toyota Land Cruiser»-ը 14:18 25 Հունվար 2025
- Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ պարզաբանումը 14:00 25 Հունվար 2025
- Զինադադարի մեկնարկից ի վեր Գազայում 7 երեխա է զոհվել ցրտից 13:44 25 Հունվար 2025
- Թրամփն այցելել է Կալիֆոռնիա 13:26 25 Հունվար 2025
- Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ 13:11 25 Հունվար 2025
- Հայ ժողովրդի հավաքական նպատակներին հասնելու գործում յուրաքանչյուրը պետք է իր դերն ունենա․ «ՀայաՔվե» 13:00 25 Հունվար 2025
- «Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել․ տեսանյութ 12:35 25 Հունվար 2025
- ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսում խնդիրների առաջացմանը և լուծմանն առնչվող հարցեր 12:24 25 Հունվար 2025
- Տարադրամի փոխարժեքները հունվարի 25-ին 12:15 25 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 15:59 25 Հունվար 2025 Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
- 15:33 25 Հունվար 2025 Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է առվակում Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է առվակում
- 14:59 25 Հունվար 2025 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն
Քաղաքականություն
- 13:00 25 Հունվար 2025 Հայ ժողովրդի հավաքական նպատակներին հասնելու գործում յուրաքանչյուրը պետք է իր դերն ունենա․ «ՀայաՔվե» Հայ ժողովրդի հավաքական նպատակներին հասնելու գործում յուրաքանչյուրը պետք է իր դերն ունենա․ «ՀայաՔվե»
- 09:45 25 Հունվար 2025 Նոր փոխվարչապետ կունենանք․ «Հրապարակ» Նոր փոխվարչապետ կունենանք․ «Հրապարակ»
- 18:35 24 Հունվար 2025 Արևմուտքը ճնշում է Հայաստանին՝ ստիպելով խզել կապերը Ռուսաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Արևմուտքը ճնշում է Հայաստանին՝ ստիպելով խզել կապերը Ռուսաստանի հետ. ՌԴ ԱԳՆ