- Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով
- Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան
- «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ. Վարչապետ
- Օգոստոսին 48 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է ավելի քան 41 մլն դրամ. ՊԵԿ
- Որոշել ենք՝ պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որ ՀՀ-ի և հարևան երկրների համար սպառնալիք չգնահատվի․ Փաշինյան
- Եթե ՀՀ տարածքով Ադրբեջանից տարանցիկ գազամուղ անցնի, Ադրբեջանից գազ ներկրելու տարբերակը չի կարելի բացառել. Փաշինյան
- Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
- Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում
- Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը
- Առաջարկվում է ԱՊՊԱ ոլորտում պատահարները գրանցել նաև ճանապարհների տեսախցիկների օգնությամբ
Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան
18:43 18 Մայիս 2024Գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին անցումային փուլում վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։
- Պարոն Դանիելյան, այսօր կարծես ընդհանուր կա կոնսենսուս վարչապետի պաշտոնում շարժման առաջնորդի թեկնածության հարցի շուրջ, բայց նշվում է, որ կա սահմանադրական արգելք, քանի որ նա երկքաղաքացի է։ Խնդրում ենք պարզաբանել։
- Սահմանադրությամբ Կառավարության անդամին ներկայացվող պահանջները ամրագրելիս հղում է արված Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին (148-րդ հոդված), որոնք ամրագրված են 48-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդպիսիք են՝ 25 տարին լրացած լինելը, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, ընտրական իրավունք ունենալը և հայերենին տիրապետելը:
Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու ասպեկտով, թերևս, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու» պահանջը: Ըստ էության, այս նորմի էությունը համարժեք մեկնաբանելու համար հարկ է նախ բացահայտել սահմանադրի նպատակը: Իրավաստեղծ մարմնի նպատակը որպես իրավական նորմի մեկնաբանության առանցքային նախապայման դիտարկելը բխում է ոչ միայն իրավունքի տեսությամբ արդեն իսկ ընդունված համընդհանուր չափանիշներից, այլև օրենդրությամբ ամրագրված իրավադրույթներից: Մասնավորապես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»:
Քննարկվող դեպքում, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջի սահմանադրաիրավական նպատակը թելադրված է բարձագույն պաշտոնյայի՝ այլ պետություններից հնարավորինս անկախ լինելու անհրաժեշտությամբ, իսկ քաղաքացիությունը, որպես պետության և անձի միջև փոխադարձ կապի իրավական ամրագրում, հնարավոր է, որ բովանդակի այդպիսի կախվածություն կամ կաշկանդվածություն: Որպեսզի նշված նպատակի բովանդակային ասպեկտը համարժեք բացահայտենք, հարկ է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հստակեցնենք, թե մեկ այլ պետության քաղաքացիություն ունենալը արդյոք դե ֆակտո ունի՞ այնպիսի դրսևորումներ, որոնք կանխելու նպատակով էլ Սահմանադրությամբ ամրագրվել է վերոհիշյալ պահանջը:
Ըստ էության, Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Կանադայի քաղաքացիություն շնորհվել է այդ երկրում շուրջ տասը տարի՝ 2003 թվականից մինչև 2013 թվականը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդություն իրականացնելու ընթացքում և այդ կարգավիճակի հիմքով, որից հետո նա հոգևոր ծառայության է անցել Մայր Աթոռում, իսկ արդեն 2015 թ. նշանակվել Տավուշի թեմի առաջնորդ: Այսպիսով, 2013 թվականից, շուրջ 11 տարի Գերաշնորհ Սրբազանը հոգևոր ծառայություն է իրականացնում Հայաստանում և դե ֆակտո քաղաքացիության հետ կապված որևէ հարաբերության մեջ չի գտնվել և չի գտնվում Կանադայի իշխանության հետ, այսինքն՝ այդ հիմքով չի ստանձնել որևէ պարտավորություն:
- Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ եթե առաջադրման ժամանակ իրավասու մարմինը տեղեկանք տրամադրի նրա երկքաղաքացիության մասին՝ դա չի կարող արգելք հանդիսանալ։
- Ասվածից բխում է, որ լիազոր մարմինը՝ Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումը, եթե անգամ զուտ ձևական չափանիշներով տեղեկանք տա առ այն, որ Գերաշնորհ Բագրատ Սրբազանը նաև ունի Կանադայի քաղաքացիություն, բովանդակային կտրվածքով այդ տեղեկանքը չի կարող դիտարկվել իբրև հիմք՝ Սահմանադրության 148-րդ հոդվածով ամրագրված այլ պետության քաղաքացիություն չունենալու պահանջը չբավարարելու համար: Ես նկատի չունեմ, որ ոստիկանությունը պարտավոր է հենց այդպիսի տեղեկանք տալ, բայց և չեմ բացառում՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական մշակույթը։ Վերջին հաշվով, խոսքը ոչ թե Սահմանադրության նորմերի զուտ տառացի, ձևական ընկալման, այլ վերջինիս նպատակի համատեքստում բովանդակային համարժեք մեկնաբանության մասին է:
Փորձենք մեկ այլ՝ վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջի կտրվածքով զուգահեռ անցկացնել, և մոտեցումը շատ ավելի ընկալելի կդառնա։ Այսպես, եթե մենք դարձյալ սահմանափակվեինք տառացի մեկնաբանությամբ, ապա պետք է հիմք ընդունեինք, որ օրինակ՝ ընտրվելու իրավունքից զրկվում են նաև օտար երկրներում դիվանագիտական ծառայություն իրականացնող անձինք, մինչդեռ նրանց պարագայում օրենսդրական մեկնաբանությունն այն է, որ նրանք հավասարացվում են Հայաստանում մշտապես բնակվող անձանց հետ, թեպետ դե ֆակտո, նրանք այդ ողջ ժամանակահատվածում գտնվել են Հայաստանից դուրս։ Այսինքն՝ ցանկացած նորմի մեկնաբանության հիմքում անվերապահորեն դրվում է օրենսդրի նպատակը, ոչ թե զուտ տառացի մեկնաբանությունները։ Եվ անտրամաբանական կլինի, եթե մենք մշտապես բնակության պարագայում նախապատվությունը տանք օրենսդրի նպատակին համահունչ մեկնաբանությանը, իսկ երկակի քաղաքացիության դեպքում՝ արդեն զուտ տառացի մեկնաբանությանը։
Ընդ որում, Սահմանադրության նորմերը համարժեք մեկնաբանելու տեսանկյունից կարևոր են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն նախադեպային հստակ իրավական դիրքորոշումները, ըստ որոնց՝ հիմնարար իրավական ակտերը (կոնվենցիա, Հիմնական օրենք և այլն) մեկնաբանելիս, դրանցով ամագրված իրավադրույթների բովանդակությունը համարժեք բացահայտելու նկատառումով հարկ է նկատի ունենալ, որ խոսքը «Կենդանի օրգանիզմի» մասին է, ինչից բխում է, որ այս կամ այն նորմի վերաբերյալ մոտեցումները կարծրացած իրավաընկալումներ չեն, այլ պայմանավորված են տվյալ իրավիճակում վերջինիս բուն բովանդակությունը հնարավորինս ճշգրիտ ու համարժեք բացահայտելու բուն գաղափարով:
Չպետք է անտեսել նաև իրավական նորմի մեկնաբանության տեսանկյունից տվյալ իրավական ակտի՝ Սահմանադրության սկզբունքների անարգել իրացման անհրաժեշտությունը։ Իսկ այդպիսի հիմնարար սկզբունքներից մեկը պետության ժողովրդարական բնույթն է, ինչից բխում է, որ իշխանության լեգիտիմության բացահայտ անկման պարագայում ժողովուրդը պետք է կարողանա ժողովրդաիշխանության կանոններով անարգել իրացնել իրեն պատկանող իշխանությունը և առնվազն գործադիր իշխանության ղեկավարի պարագայում նախապատվությունը տալ ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուին։
Ըստ էության, վերը նշված չափանիշներով Սահմանադրության նորմերը կիրառելու իրավակիրառ պրակտիկա և ընկալում է դրսևորել նաև Ազգային ժողովը՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների կրճատման առնչությամբ Սահմանադրության փոփոխությունները Սահմանադրական դատարան չներկայացնելու առնչությամբ: Ազգային ժողովի պատճառաբանությունն այն էր, որ չպետք է Սահմանադրության նորմերը մեկնաբանելիս, դրսևորել «գերֆորմալիզմ» և անտեսել բուն սահմանդրաիրավական գաղափարը:
Այսպիսով, Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի:
Վերն ասվածը համահունչ է նաև միջազգային փորձին, բազում օրինակներ կարելի է բերել, երբ երկրի նախագահ առաջադրվել և ընտրվել է անգամ այլ պետության քաղաքացիություն ձեռ բերած և այդ պետությունում բնակվող անձը, սակայն այս հարցադրումներին առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանորեն։
- Կարծիք կա, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, մասնավորապես խոսքը 148-րդ հոդվածի մասին է՝ վարչապետի պաշտոնում շարժման առաջնորդի թեկնածության առաջադրման հետ կապված տարընկալումներից խուսափելու համար։
- Անշուշտ, ծանոթ եմ նաև այն տեսակետին, ըստ որի՝ առավել իրավաչափ է դիտարկվում Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունը։ Խորապես հարգելով այդ տեսակետի կողմնակիցների դիրքորոշումը, ընդամենը նպատակահարմար եմ գտնում հավելել, որ այդպիսի տեսակետի հիմքում դրվում է միայն տառացի մեկնաբանությունը, ինչին արդեն անդրադարձա։ Ցավոք, այդպիսի սահմանափակ մեկնաբանության հետ մենք բախվեցինք նաև «Սահմանադրական դատարանի անդամ» և «Սահմանադրական դատարանի դատավոր» եզրույթներն անհարկի հակադրելու համատեքստում, ինչի արդյունքում խորհրդարանը նախաձեռնեց, ըստ էության, զուտ քաղաքական շահեր հետապնդող սահմանադրական փոփոխություններ, որպեսզի պարզապես հնարավոր լիներ իբր իրավաչափ եղանակով պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի մի քանի դատավորների։
Ընդ որում, քննարկման առարկա հոդվածը փոփոխելը վերապահված է անմիջապես Ազգային ժողովին, քանզի վերջինս ևս Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն, 148-րդ հոդվածում փոփոխություններ կարող է նախաձեռնել և իրականացնել։ Այս դեպքում, պարզապես պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը կարող է ներկայացնել նախագիծ, որի ընդունման համար անհրաժեշտ է ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը։ Ընդ որում, այդպիսի փոփոխությունը Սահմանադրական դատարան ուղարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ Ազգային ժողովն արդեն իսկ ունի համապատասխան իրավակիրառ պրակտիկա՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորների մասով փոփոխության հետ։ Չեմ կարծում, որ Ազգային ժողովը կձգտի բացահայտ դրսևորել իրարամերժ մոտեցումներ։ Բացի այդ, նշված փոփոխություններն անհապաղ հրապարակվում են Ազգային ժողովի նախագահի կողմից, քանի որ ներկայիս իշխանությունները ևս այդ մասով վերանայել են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը և Հանրապետության նախագահին զրկել են ստորագրելու իրավասությունից։
Բայց կրկնում եմ՝ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա, սա ուղղակի որպես պարզաբանում եմ ներկայացնում։
Լրահոս
- Օգոստոսին 48 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է ավելի քան 41 մլն դրամ. ՊԵԿ 14:27 18 Սեպտեմբեր 2024
- Որոշել ենք՝ պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որ ՀՀ-ի և հարևան երկրների համար սպառնալիք չգնահատվի․ Փաշինյան 14:16 18 Սեպտեմբեր 2024
- Եթե ՀՀ տարածքով Ադրբեջանից տարանցիկ գազամուղ անցնի, Ադրբեջանից գազ ներկրելու տարբերակը չի կարելի բացառել. Փաշինյան 14:05 18 Սեպտեմբեր 2024
- Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով 13:56 18 Սեպտեմբեր 2024
- Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը 13:54 18 Սեպտեմբեր 2024
- Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան 13:46 18 Սեպտեմբեր 2024
- Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում 13:43 18 Սեպտեմբեր 2024
- Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը 13:32 18 Սեպտեմբեր 2024
- «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ. Վարչապետ 13:29 18 Սեպտեմբեր 2024
- Առաջարկվում է ԱՊՊԱ ոլորտում պատահարները գրանցել նաև ճանապարհների տեսախցիկների օգնությամբ 13:21 18 Սեպտեմբեր 2024
- Անվտանգային այն ճարտարապետությունը, որը որդեգրել ենք, ցույց է տվել իր անարդյունավետությունը. Փաշինյան 13:10 18 Սեպտեմբեր 2024
- Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Քելբաջար 12:59 18 Սեպտեմբեր 2024
- ՄՊՀ-ն 2 տնտեսվարողի կողմից LEE ապրանքային նշանով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է անբարեխիղճ մրցակցություն 12:48 18 Սեպտեմբեր 2024
- Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ 12:37 18 Սեպտեմբեր 2024
- Հայաստանը կմասնակցի՞ Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին 12:26 18 Սեպտեմբեր 2024
- Բացահայտվել է ինքնավնասման մեկ դեպք 12:15 18 Սեպտեմբեր 2024
- «ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ առևտրային կապերը նվազեցնելու խնդիր չենք դրել»․ վարչապետ 12:04 18 Սեպտեմբեր 2024
- «Եկեք դադարենք Հայաստանն ընկալել որպես ֆորպոստ». վարչապետ 11:53 18 Սեպտեմբեր 2024
- Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար 11:46 18 Սեպտեմբեր 2024
- ՀՀ ժողովուրդը պաշտպանում է մեր կառավարության՝ իրական Հայաստանի տեսլականը, հակառակը նշանակում է ՀՀ պետականության կորուստ. Փաշինյան 11:44 18 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 21:20 30 Հուլիս 2024 ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկում ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկում
- 17:33 30 Ապրիլ 2024 Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն Հետևաբար, արդյո՞ք դա ենթադրում է այլ հարաբերություններ Ռուսաստանի հետ:
- 19:49 28 Մարտ 2024 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան
Միջազգային լուրեր
- 13:56 18 Սեպտեմբեր 2024 Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով
- 12:59 18 Սեպտեմբեր 2024 Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Քելբաջար Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Քելբաջար
- 10:50 18 Սեպտեմբեր 2024 Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Տնտեսություն
- 22:48 17 Սեպտեմբեր 2024 «Չտրամադրել անձնական և բանկային տվյալներ»․ Կենտրոնական բանկը զգուշացնում է «Չտրամադրել անձնական և բանկային տվյալներ»․ Կենտրոնական բանկը զգուշացնում է
- 20:21 16 Սեպտեմբեր 2024 Շիրակի մարզի մի քանի գյուղերում ջուր չի լինի Շիրակի մարզի մի քանի գյուղերում ջուր չի լինի
- 19:16 16 Սեպտեմբեր 2024 Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄ Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄ