- Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը
- Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին
- Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ցանկանում է ոչ ստանդարտ հարցազրույց տալ․
- Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել
- Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
- Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
- Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր
- Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար
Հաջորդը ես եմ․ սա ուղղակի ազատ խոսքի հանդեպ հերթական բռնությունն է, փնթի վարչապետի ասած՝ «ժողովրդավարության բաստիոնում»
14:53 22 Մարտ 2024Այսօր առավոտյան ոստիկանության ծառայողները, կոշտ մեթոդներով, մի քանի հոգով ասֆալտին պառկեցնելով, բերման են ենթարկել «Իմնեմնիմի» պոդքաստի հաղորդավարներից Նարեկ Սամսոնյանին։ Նա հիմա Քննչական կոմիտեում է, և, ինչպես հայտնում են ՔԿ-ից, Սամսոնյանին բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Սամսոնյանի հետ «Իմնեմնիմի» պոդքաստը վարող մյուս հաղորդավարը Վազգեն Սաղաթելյանն է, նրանք երկուսն էլ շատ կոշտ բառամթերքով են հաճախ հանդես գալիս թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա իշխանության ներկայացուցիչների հասցեին։
Սաղաթելյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ իրենք արդեն սովոր են, որ ընդդիմադիրներին նույնիսկ բերման ենթարկելու պրոցեսը պատժամիջոցների յուրահատուկ տեսակ է դարձել։
«Որովհետև մի քանի հոգու գետնին պառկացնելով՝ ասես հակաահաբեկչական լուրջ գործողություն են իրականացնում, այսինքն՝ շոու, որը մենք գիտենք, թե ում ուղիղ ուղղորդմամբ և պատվերով է արվում, և ով է դրանից հետո հաճույք ստանում դա նայելով»,- ասել է Վազգեն Սաղաթելյանը։
-Մտահոգություն չունե՞ք, որ հաջորդը Ձեր հետևից կգան՝ հաշվի առնելով, որ միասին եք ձեր հանրային գործունեությունը ծավալում։
-Դե, ենթադրելի է, որ հաջորդը պետք է ես լինեմ, ես ուղղակի տանից դեռ դուրս չէի եկել, Նարեկը ավելի շուտ՝ ժամը 12-ին էր դուրս եկել, ես ավելի ուշ էի պատրաստվում, բայց հիմա, երևի թե, իմ պլանավորածից ավելի շուտ դուրս կգամ, որ եթե բռնում են, թող ավելի շուտ բռնեն, որ երեկոյան պլաններս դրանից չխախտվեն։ Քանի որ հոդվածը ենթադրում է խմբի առկայություն, ենթադրում եմ, որ Նարեկի խմբակիցը այդ համացանցային գործունեությամբ ես եմ։ Այնպես որ, չեմ բացառում, որ մինչև այս հոդվածը տեղ կգտնի Ձեր լրատվականում, արդեն գուցե իրավիճակ փոխված լինի արդեն իմ՝ ազատության մեջ լինել-չլինելու համատեքստում։
-Պատրա՞ստ եք բերման ենթարկվել ոստիկանների կյողմից նման կոշտ ձևով։
-Հիմա ինչքան էլ կոշտ ձևով լինի, մեկ է՝ դա չի հասնի էն վիճակի, որ էս երկիրը գցել են։ Սա խուլիգանություն է, սա ազատ խոսքի հանդեպ բռնություն է, Նարեկին առաջին անգամ չէ, որ էդ ձևով բերման են ենթարկում։
-Ի դեպ, Քննչականի տարածած հաղորդագրության մեջ «Խուլիգանություն» է որակվել ձեր արարքը՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։
-Խուլիգանությունը իրենք են անում, ու սա առաջին դեպքը չէ։ Ես, իհարկե, որ ասեմ՝ ապշած ենք, զարհուրելի է․․․ Տեսնում ենք, էլի, Նիկոլի օրոք ինչպիսին է իրենց պատկերացումներն արդարադատության մասին։ Իրենք Քրեական օրենսգրքի իրենց սեփական ռեֆորմներով, որի մասին Ռուբեն Մելիքյանը շատ լավ լայվ է արել որոշ ժամանակ առաջ, որտեղ ներկայացրել է, թե ինչ մանիպուլյացիաներ է հնարավոր անել այդ հոդվածի շուրջ։ Այնպես որ, կտեսնենք։ Բնականաբար, սա ուղղակի ազատ խոսքի հանդեպ հերթական բռնությունն է էդ փնթի վարչապետի ասած՝ «ժողովրդավարության բաստիոնում»։
-Իսկ սպասելի՞ էր ձեզ համար, որ մի օր կգան ձեր հետևից, որովհետև ձեր հաղորդման շրջանակներում դուք հաճախ եք վիրավորական կամ հայհոյախառը ձևակերպումներով արտահայտվում Նիկոլ Փաշինյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին, ուստի սպասո՞ւմ էիք, որ մի օր այդ ամենը այսպիսի հետևանքներ կունենա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
- Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը 23:43 19 Հունվար 2025
- Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին 23:24 19 Հունվար 2025
- Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ցանկանում է ոչ ստանդարտ հարցազրույց տալ․ 23:00 19 Հունվար 2025
- Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել 22:16 19 Հունվար 2025
- Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 21:48 19 Հունվար 2025
- Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում 21:15 19 Հունվար 2025
- Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր 20:27 19 Հունվար 2025
- Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին 20:00 19 Հունվար 2025
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ 19:24 19 Հունվար 2025
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար 18:55 19 Հունվար 2025
- Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ 18:23 19 Հունվար 2025
- Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են 17:21 19 Հունվար 2025
- Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում 16:42 19 Հունվար 2025
- Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Լավրով 15:58 19 Հունվար 2025
- Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:32 19 Հունվար 2025
- Միջնորդներին տրվել է ազատ արձակվող պատանդների ցուցակը․ Նեթանյահուի գրասենյակ 15:16 19 Հունվար 2025
- Երևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել են քաղաքացիներ 14:43 19 Հունվար 2025
- Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը 14:18 19 Հունվար 2025
- Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 13:57 19 Հունվար 2025
- Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր. կասկածյալը վիրավորի եղբայրն է 13:14 19 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 13:50 8 Հունվար 2025 Փաշինյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները
- 11:48 20 Նոյեմբեր 2024 Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները
- 21:20 30 Հուլիս 2024 ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկում ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկում
Միջազգային լուրեր
- 23:24 19 Հունվար 2025 Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին
- 21:48 19 Հունվար 2025 Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
- 21:15 19 Հունվար 2025 Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
Տնտեսություն
- 18:36 18 Հունվար 2025 Լարսը բացվեց բեռնատարների համար Լարսը բացվեց բեռնատարների համար
- 09:15 18 Հունվար 2025 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
- 21:49 17 Հունվար 2025 Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը