03:09:57 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վաղը մեկնարկելու է բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը

    23:28 4 Հուլիս 2022

    Հուլիսի 5-ին, ժամը 14։00-ից «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

    Առաջնությանը մասնակցելու է մոտ 190 մարզիկ։ Այսօր կայացել է վիճակահանությունը։

    Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս