12:33:36 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիեւը փորձել է «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման պահանջը բացատրել «բոլոր կողմերի շահերով»

    13:14 25 Նոյեմբեր 2022

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նորից փորձել է խելամիտ տեսք հաղորդել «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման պահանջին՝ միաժամանակ չխորշելով Իրանին պոտենցիալ գործողություն, ավելի ճիշտ՝ անգործություն վերագրելուց։

    «Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այն բարիք կբերի շահագրգիռ բոլոր կողմերին»,- ասել է Ալիեւը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովում։

    «Մենք Զանգեզուրի միջանցքը քննարկել ենք ռուսաստանցի պաշտոնյաների հետ մեր վերջին խոսակցության ժամանակ։ Չեմ կարծում, թե Հայաստանը կարող է արգելափակել այդ միջանցքը։ Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, որ նա եւս չի անի դա՝ հաշվի առնելով նրա շահագրգռվածությունը տարածաշրջանային հաղորդակցային նախագծերում։ Այդ նախագծերն ուղղված չեն որեւէ մեկի դեմ, ընդհակառակը, միայն բարիք են բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- ասել է Ալիեւը։

    Հիշեցնենք, որ  ոչ մի փաստաթղթով նախատեսված չէ Ադրբեջանին Հայաստանի տարածքով «միջանցքի» տրամադրում։ Խոսքը բոլոր փաստաթղթերում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց Բաքուն պնդում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ընդ որում՝ լռության է մատնում հայկական կողմի համար իր հաղորդակցությունների բացման հարցը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս