11:33:36 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով սեմինարներ կանցկացվեն Հայաստանում

    19:03 5 Դեկտեմբեր 2023

    ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են՝ դեկտեմբերի 6-ից 8-ը հանրապետության տարբեր նշանակության հաստատություններում անց են կացվելու Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվան նվիրված միջոցառումներ՝ ուսումնավարժություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ:

    Աղետներին դիմակայունության համապետական միջոցառումների շրջանակներում մի շարք ուսումնական հաստատություններում, մարզպետարաններում, համայնքապետարններում և կազմակերպություններում նախատեսված է անցկացնել «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով սեմինարներ, որի ընթացքում անդրադարձ կկատարվի երկրաշարժերի ծագմանը, առաջացման բնույթին, մագնիտուդին, աղետի գոտում առաջացող խնդիրներին, հետևանքներին, բնակչության պաշտպանության կազմակերպման միջոցառումներին և երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին։

    ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նույնպես դեկտեմբերի 6-ին տեղի կունենա «Աղետալի վտանգավոր երևույթներ, դրանց հետևանքները և բնակչության պաշտպանությունը» թեմայով սեմինար, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժին նվիրված ֆիլմի դիտում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս