22:46:14 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սև ծովում նավ է խորտակվել

    19:07 18 Մայիս 2024

    Տանզանիայի դրոշի ներքո նավարկող Mohamed-Z նավը խորտակվել է Սև ծովում՝ Սֆինտու Գեորխեից 26 ծովային մղոն հեռավորության վրա։ Այդ մասին հայտնում է Ռումինիայի ծովային վարչությունը։

    Ըստ հաղորդագրության՝ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում,  անմիջապես նշված տարածք են ուղարկվել Artemis և Apollo նավերը, ինչպես նաև սահմանապահ ծառայության երկու նավ և մոտակայքում գտնվող երկու առևտրական նավեր։

    Խորտակված Mohamed-Z-ի անձնակազմը բաղկացած է եղել 11 հոգուց՝ 9 սիրիացի և  Եգիպտոսի 2 քաղաքացի։ Նրանցից 8-ին փրկել է «Միշել» առևտրային նավը, որն ամենամոտ է եղել աղետի վայրին։ Անձնակազմի մյուս 3 անդամների՝ Սիրիայի քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս