10:55:04 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տիգրան Ավինյանը «без пяти минут » հաղթող է...Արմեն Բադալյան

    22:32 22 Նոյեմբեր 2022

    Քաղաքապետի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանն այս պահի դրությամբ «без пяти минут » հաղթող է, ընդ որում, ճիշտ ռազմավարություն մշակելու դեպքում՝ առանց մեծ վարչական ռեսուրսների կիրառման կամ առանց նկարչության ձայների մեծ տարբերությամբ կարող է հաղթել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

    Փորձագետը շեշտում է, որ քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուն, ըստ էության, մրցակից չունի, քանի որ ընդդիմությունն, իր տպավորությամբ, մտադիր չէ պայքարել ավագանու ընտրություններում.

    ««Հայաստան » դաշինքը, կարծես, հակված է չմասնակցելու ընտրություններին, ՀՀԿ-ն դեռևս բան չի ասել, բայց, կարծում եմ, ավագանու ընտրություններին մասնակցելու դեպքում կարող է դառնալ ավագանու անդամ, բայց հաղթելը, չեմ կարծում: ՀՅԴ-ն Երևանում անավանդաբար քիչ ընտրազանգված է ունեցել, ԲՀԿ-ն էլ միշտ շատ ընտրազանգված է ունեցել մարզերում: « Հայրենիք» կուսակցության ղեկավարն ասել է, որ մասնակացելու է քաղաքապետի ընտրություններին, բայց Երևանում իրենք այդքան էլ ուժեղ չեն, այդքան վարկանիշ չունեն այստեղ, ոչինչ չեն էլ անում վարկանիշ ձեռք բերելու համար։ Ստացվում է, որ այս իրավիճակում ՔՊ թեկնածուն հաղթող է, ի դեպ, եթե լավ ստրատեգիա մշակեն, առանց նկարչության բավականին մեծ տոկոսով հաղթի Ավինյանը »,-ասաց Բադալյանը:

    Արմեն Բադալյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Տիգրան Ավինյանի պարբերաբար հանդիպումները քաղաքացիների հետ, այն դեպքում, երբ դեռևս պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, ընտրախախտումներ չեն՝ Արմեն Բադալյանը նշեց, որ այդ հանիպումները չեն կարող քարոզարշավ համարվել , քանի օրենսդրությամբ հստակ կարգավորված չէ.

    «Տիգրան Ավինյանին ներկայացնում են Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ, ինքը հանդիպում է քաղաքացիների հետ, իսկ ո՞վ ասեց, որ դա քարոզարշավ է, օրենքը չի արգելում քաղաքապետի տեղակալին հանդիպել Երևանի բնակիչների հետ, հարցեր քննարկել, ուստի չենք կարող ասել, որ քարոզարշավ է »,-ասաց Բադալյանը:

    Ինչպես ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում, ավագանու ընտրություններին ընդառաջ ևս մի շարք քաղաքական ուժեր, որոնք հանրության շրջանում ճանաչելիություն գրեթե չունեն, առաջադրել են իրենց թեկնածությունը: Նման մի թեկնածուի առաջադրման մասին հայտարարվեց նաեւ այսօր՝ հանրությանն անծանոթ «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից, որի ցուցակը, պարզվում է, կգլխավորի ոմն Երվանդ Թարվերդյան։ Թերևս այս ուժերն իրենք էլ համոզված են, որ իրենց հաղթելու հավանականությունը քիչ է, ստացվում է, որ նրանց մասնակցության միակ «նպատակը» ձայներ փոշիացնելն է:

    Դիտարկմանն ի պատասխան Արմեն Բադալյանը նկատեց՝ «Ընտրությունների ժամանակ միշտ չէ, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցում են հաղթելու համար, նրանք տարբեր խնդիրներ են լուծում:

    Մեկը ցանկանում է հաղթել, մյուսը՝ մասնակցել և եթե անգամ չդառնան մեծամասնություն, գոնե ունենան այնքան ձայն, որ կոալիցիոն սկզբունքով դառնան քաղաքապետ, մի մասն էլ մասնակցում է՝ հատուկ ընդդմություն դառնալու նպատակով, կան քաղաքական ուժեր էլ, որ մասնակցում են իրենց ցույց տալու, իրենց քաղաքական ուժը PR անելու համար, այսինքն, ընտրություններին մասնակցելով, քաղաքական ուժերը բազմաթիվ նպատակներ են հետապնդում:Բայց այդ 3-4-րդ կարգի քաղաքական ուժերը, որոնք չունեն հաղթելու նպատակ, դրանք շատ քիչ ձայներ են ստանում, ուստի չեն կարող նաեւ ձայներ փոշիացնել»,- ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս