- ՀՀ նախագահը մասնակցել է Շոլցի աշխատանքային ճաշին
- Մեղրի քաղաքին կտրվի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ
- Ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են, խիստ խոցելի են դարձնում պաշտպանական համակարգը
- «Իրավունք». Դա է պատճառը, որ ՔՊ-ականներն աջ ու ձախ «դուխով» պախարակում են շարժման անդամներին
- «Փաստ». Է՞լ ովքեր են «հերթում». Փաշինյանի ականջները «կաթիլ-կաթիլ լցնում են», որ նա, միևնույնն է, «սվոյ» չէ
- «Փաստ». Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում»
- «Հրապարակ». Վարույթ է հարուցվել բուհի դեմ. կասկածելի բան է տեղի ունեցել
- «Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է
- «Ժողովուրդ». Աթենք ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ է. ո՞ր մարմնի դեմ է ընկերությունը հայտ ներկայացրել
- «Փաստ». Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել
«Փաստ». Ինչից են դժգոհում բեռնափոխադրողները
10:18 12 Սեպտեմբեր 2024«Փաստ» թերթը գրում է. «Օրերս բեռնափոխադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ասում էին, թե փորձեր են արվում հայկական շուկան ազատել իրենցից՝ տեղ տալով օտարներին, որ շուկայում խոշորների մենաշնորհ է և այլն:
Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրականում խնդիրն առավել խորքային է: Մասնավորաբար, կան փորձագետներ, որոնք կարծում են, որ կոնկրետ Ռուսաստանից Հայաստան ապրանք բերելու խնդիր չկա, քանի որ Ռուսաստան ապրանք արտահանող որևէ մեկը այնտեղից դատարկ չի գալիս: Խնդիրն այստեղից բավարար քանակության արտահանման ապրանքի առկայությունն է: Այս դեպքում էլ նշվում է, որ շուկան բավականին մեծ է:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր հերթին կարծում է՝ ախտորոշում տալու համար միշտ պետք է խորը ուսումնասիրություն: «Մեր երկրում շատ դեպքերում պրոբլեմը լիարժեք ախտորոշելուց առաջ մտածում ենք բուժում նշանակելու մասին: Մինչդեռ, եթե պրոբլեմն ախտորոշված է սխալ, բուժումները ևս լինելու են սխալ: Բեռնափոխադրումների ոլորտը կանոնակարգված չէ, սա գլոբալ պրոբլեմ է: Անհրաժեշտ է կանոնակարգել: Կարգավորումները ճիշտ տալու համար հարկավոր են այլ հետազոտություններ ևս, որոնք, ցավոք, այս պահին առկա չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:
Հատկապես առանձնացնում է ոլորտում առկա խնդիրներից մեկը՝ թուրքական «ֆուռերի» առկայությունը, որոնք թուրքական արտադրանքը Ռուսաստան արտահանելով` հետվերադարձին ՌԴ֊ից Հայաստան բեռներ են տեղափոխում:
«Թուրքական ֆուռերն այստեղ գործոն են: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված էմոցիոնալ ֆոնը միշտ եղել ու մնալու է բարձր: Ոչ մի հայկական ֆուռ այսօր Թուրքիա չի մտնում, մինչդեռ թուրքականները մտնում են Հայաստան: Բնական է, որ այստեղ առաջանալու է դժգոհություն: Իրենք շատ են, իրենց շուկան մեծ է, դրա հաշվին ծախսերն ավելի քիչ են: Ինչոր գործիքակազմեր պետք է կիրառել, որպեսզի հայկական ֆուռերը թուրքականների հետ լինեն մրցունակ: Առաջին հայացքից ամենահեշտ լուծումը կարող է լինել, որ թուրքական ֆուռը Հայաստան մտնելիս սահմանին ավելի շատ գումար վճարի, քան այսօր է վճարում: Որպեսզի հասկանա, որ Հայաստան մտնելը տնտեսապես այդքան ձեռնտու չէ, որքան առաջ էր, որպեսզի մերը նրա նկատմամբ ունենա համապատասխան առավելություն: Բայց կարո՞ղ ենք սա սահմանել միայն Թուրքիայի համար: Ոչ, չենք կարող»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ ստացվում է, որ պրոբլեմը գլոբալ ձևակերպել ենք, բայց պետք է հատիկ առ հատիկ ախտորոշում տալ և յուրաքանչյուրի համար փորձել խորը լուծում գտնել, որպեսզի կատարած միջամտությունն արդյունավետ լինի: «Հակառակ պարագայում կախտորոշենք, որ ունենք պրոբլեմ, կտանք դրան թվացյալ լուծում, սակայն այն կշարունակի մնալ չլուծված»,-հավելում է նա:
Ըստ նրա, բեռնափոխադրողները կարող են բարձրացնել նաև այն հարցը, որ այսօր ցանկացած մեկը լոգիստիկ ծառայություն է մատուցում: «Սա կարող ենք որպես պրոբլեմ դիտարկել, բայց էկոնոմիկայի նախարարությունը կարող է ասել՝ վա՞տ է, որ շուկան ազատականացրել ենք: Վատ չէ, բայց առաջարկ-պահանջարկը լավ աշխատում է, եթե գործում է խաղի կանոններով: Եթե կանոններ սահմանված չեն, դա արդեն ոչ թե ազատ շուկա է դառնում, այլ վայրի: Կարող են խոշորների խնդիրը բարձրաձայնել: Ակնհայտ է, որ նա մի քիչ ավելի լավ է բիզնես անում, նա հո կրակը չի ընկել, որ փոքրը վատ է այդ բիզնեսն անում: Պետք են խոր ուսումնասիրություններ, ոչ թե անիմաստ մեղադրանքներ՝ խոշորը խեղդում է ու չի թողնում աշխատել: Եթե խոշորն ուրիշ արտոնություն չունի, չպետք է նրան նեղացնել, եթե ունի, ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ ենք անում, որ այդ արտոնությունները լինեն համաչափ բաշխված»,կարծիք է հայտնում ՀԿ նախագահը:
Խոշորներից հատկապես «Սպայկա» ընկերության անունն են շեշտում լրատվամիջոցները և տարբեր շրջանակներ: Մինչդեռ ոլորտի փորձագետները նշում են, որ այն, որպես գյուղատնտեսական հոլդինգ, արտահանում է բացառապես իր արտադրանքը: Պիպոյանն արձագանքում է. «Չեմ ուզում կոնկրետ մեկ ընկերության հարց մեկնաբանել, որովհետև կա խոր ուսումնասիրության կարիք: Այսօր խոսում էին ֆուռերից, խոսեցին շատ ֆուռեր ունեցող «Սպայկայից»: Վաղը, երբ լոգիստիկային անդրադառնան, կխոսեն այլ ընկերությունից: Առանց ուսումնասիրության ո՛չ պետք է լավ բան ասել, ո՛չ վատ: Առնվազն այս փուլում ո՛չ արդարացնելու, ո՛չ էլ մեղադրանք ներկայացնելու կարիք չկա»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Զրույցի ավարտին վերադառնում ենք սկզբում հնչեցրած մտքին՝ պետք են կանոնակարգումներ: «Իսկ մեր երկրում կանոնակարգման կարիք ունեն ոչ միայն գործադիրի գործողությունները, ոչ միայն ոլորտներում առկա պրոբլեմները, անգամ այդ ոլորտների դեմ պայքարող մարդկանց գործողությունները: Նույն մեր բարձրացրած հարցի օրինակով՝ այդ ծառայությունները մատուցող մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ տարբեր խնդիրներ ունեն, բայց մեկն ասում է՝ այնպես խոսենք, որ կառավարությունը չնեղանա, մյուսը՝ թող լավ էլ հասկանա, որ մեր խնդիրը պետք է լուծել, հաջորդն ասում է՝ առաջինը բարձրացնենք թուրքական ֆուռերի պրոբլեմը և այսպես շարունակ: Ու քանի որ իրենց գործողություններն էլ կանոնակարգված չեն, 30 հոգով 32 երգ են երգում»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
- ՀՀ նախագահը մասնակցել է Շոլցի աշխատանքային ճաշին 10:53 8 Հոկտեմբեր 2024
- Մեղրի քաղաքին կտրվի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ 10:40 8 Հոկտեմբեր 2024
- Ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են, խիստ խոցելի են դարձնում պաշտպանական համակարգը 10:29 8 Հոկտեմբեր 2024
- «Իրավունք». Դա է պատճառը, որ ՔՊ-ականներն աջ ու ձախ «դուխով» պախարակում են շարժման անդամներին 10:18 8 Հոկտեմբեր 2024
- «Փաստ». Է՞լ ովքեր են «հերթում». Փաշինյանի ականջները «կաթիլ-կաթիլ լցնում են», որ նա, միևնույնն է, «սվոյ» չէ 10:07 8 Հոկտեմբեր 2024
- «Փաստ». Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում» 09:54 8 Հոկտեմբեր 2024
- «Հրապարակ». Վարույթ է հարուցվել բուհի դեմ. կասկածելի բան է տեղի ունեցել 09:43 8 Հոկտեմբեր 2024
- «Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է 09:32 8 Հոկտեմբեր 2024
- «Ժողովուրդ». Աթենք ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ է. ո՞ր մարմնի դեմ է ընկերությունը հայտ ներկայացրել 09:21 8 Հոկտեմբեր 2024
- «Փաստ». Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել 09:10 8 Հոկտեմբեր 2024
- «Ժողովուրդ». ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք 09:00 8 Հոկտեմբեր 2024
- Ուկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմում գտնվող նավթային պահեստին 23:55 7 Հոկտեմբեր 2024
- Հայաստանը մինչև COP29-ն ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Վահագն Խաչատուրյան 23:40 7 Հոկտեմբեր 2024
- Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ. ՔԿ 23:19 7 Հոկտեմբեր 2024
- Չեխիայի դատարանները չեն կարողանում նիստեր անցկացնել․ վարչական աշխատակիցները գործադուլ են հայտարարել 23:00 7 Հոկտեմբեր 2024
- Աշխարհահռչակ օպերային երգչին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով․ Տիգրան Ավինյան 22:37 7 Հոկտեմբեր 2024
- Վստահ եմ, Աստծուն հավատացող և արդարության զգացում ունեցող ցանկացած մարդ այս կարևորագույն պայքարում Ձեր կողքին է. Մհեր Ավետիսյանի շնորհավորանքը 22:25 7 Հոկտեմբեր 2024
- Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի 22:18 7 Հոկտեմբեր 2024
- «Գազել»-ով թմրամիջոց են տեղափոխել Երևանից Մասիս 21:56 7 Հոկտեմբեր 2024
- Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթությունն է․ Վրաստանի վարչապետ 21:46 7 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 10:40 8 Հոկտեմբեր 2024 Մեղրի քաղաքին կտրվի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ Մեղրի քաղաքին կտրվի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ
- 09:43 8 Հոկտեմբեր 2024 «Հրապարակ». Վարույթ է հարուցվել բուհի դեմ. կասկածելի բան է տեղի ունեցել «Հրապարակ». Վարույթ է հարուցվել բուհի դեմ. կասկածելի բան է տեղի ունեցել
- 09:32 8 Հոկտեմբեր 2024 «Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է «Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է
Քաղաքականություն
- 11:08 8 Հոկտեմբեր 2024 Սահմանադրական դատարանի որևէ կազմ որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը. Հրայր Թովմասյան Սահմանադրական դատարանի որևէ կազմ որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը. Հրայր Թովմասյան
- 10:53 8 Հոկտեմբեր 2024 ՀՀ նախագահը մասնակցել է Շոլցի աշխատանքային ճաշին ՀՀ նախագահը մասնակցել է Շոլցի աշխատանքային ճաշին
- 10:29 8 Հոկտեմբեր 2024 Ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են, խիստ խոցելի են դարձնում պաշտպանական համակարգը Ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են, խիստ խոցելի են դարձնում պաշտպանական համակարգը