03:39:45 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բելառուսն ու Հայաստանը քննարկում են բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հարցը

    22:14 25 Մայիս 2022

    Բելառուսը քննարկում է Հայաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, տեղեկությունը հայտնել է Բելառուսի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

    Նշվում է, որ Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լյախնովիչը մասնակցել է Բիշքեկում կայացած ԵԱՏՄ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստին: Միջոցառման շրջանակում Բելառուսի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը բանակցություններ է վարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ

    Ըստ Բելառուսի տրանսպորտի նախարարության, գլխավոր թեման միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացումն է եղել։

    Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներում համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել ու արձանագրություններով ամրապնդել մշակված որոշումները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս