12:35:36 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անգլիայում խաչաղեղով հարձակման հետևանքով սպանվել են BBC-ի մեկնաբանի կինը և երկու դուստրերը

    18:48 10 Հուլիս 2024

    Անգլիայի Հերթֆորդշիրի շրջանի Բուշի քաղաքում խաչաղեղով հարձակման հետևանքով երեք կին է սպանվել։ Նրանք BBC-ի ռադիոհաղորդավար Ջոն Հանթի կինը և դուստրերն են։ Կասկածյալը փախուստի է դիմել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

    61-ամյա Քերոլ Հանթը և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերը մահացել են դեպքի վայրում։ Ոստիկանության համաձայն՝ հարձակման ընթացքում օգտագործվել է խաչաղեղ և, հնարավոր է, այլ զենքեր։ 

    Կասկածյալը 26-ամյա Քայլ Քլիֆորդն է՝ Լոնդոնի հյուսիսից։ Նրա որոնումները շարունակվում են։ Բուշիում և Լոնդոնի հյուսիսում ոստիկանության մեծաթիվ ուժեր են տեղակայվել։ Իրավապահները հանրությանը զգուշացրել են չմոտենալ կասկածյալին, որը դեռ կարող է զինված լինել խաչաղեղով։ 

    Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 19։00-ի մերձակայքում։ Ոստիկանությունը կարծում է, որ սա եղել է թիրախավորված հարձակում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս