12:44:09 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուկրաինայի «Baykar» գործարանում անօդաչու սարքերի «Bayraktar Akıncı» մոդել կթողարկվի

    00:29 2 Հոկտեմբեր 2022

    Ուկրաինայի «Baykar» գործարանում անօդաչու սարքերի «Bayraktar Akıncı» մոդել կթողարկվի։ Այս մասին հայտարարել է  ընկերության գործադիր տնօրեն Հալյուք Բայրաքթարը, գրում է Espreso.tv-ը։

    «Գործարանում կհավաքեն ե՛ւ գոյություն ունեցող Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, ե՛ւ Bayraktar Akıncı մոդելը, որը դեռ չի մատակարարվել Ուկրաինա»,-ասել է նա։

    Նրա խոսքով՝ գործարանում  աշխատանքները շարունակվում են՝ չնայած ընթացող իրադարձություններին։ Բայրաքթարը հավելել է, որ նախատեսվում է թողարկել նոր մոդելներ, որոնցից մեկը կարող է ստանալ ուկրաինական անվանում։

    Ավելի վաղ թուրքական ավիաշինական Baykar Makina ընկերությունը հրաժարվել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին՝ ընդգծելով, որ երբեք այդ երկրին անօդաչու թռչող սարքեր չի մատակարարել։ «Որովհետեւ մենք աջակցում ենք Ուկրաինային»,-ասել էր ընկերության գործադիր տնօրենը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս