07:36:31 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Լուիզիանայում փոթորկի պատճառով

    14:20 14 Սեպտեմբեր 2021

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Լուիզիանայում եւ կարգադրել դաշնային օգնություն հատկացնել այն պայմանների պատճառով, որոնք առաջ են եկել «Նիկոլաս» փոթորկի հետեւանքով, ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

    Նախագահի կարգադրությունը ենթադրում է օգնություն Լուիզիանայի իշխանություններին ներքին անվտանգության նախարարության եւ ԱՄՆ Արտակարգ իրավիճակների դաշնային վարչության կողմից։

    Արտակարգ դրության մասին հրամանագրի ստորագրումից հետո ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը տեղեկացրել է, որ «Նիկոլաս» մերձարեւադարձային մրրիկը ուժեղացել է առաջին աստիճանի փոթորկի աստիճանի ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի։ Ներկա պահին քամու առավելագույն արագությունը տարերքի սահմաններում կազմում է 33,3մ/վրկ։ Փոթորիկը 75 կիլոմետր հարավ-արեւմուտքում է Ֆրիպորտ քաղաքից եւ շարժվում է դեպի հյուսիս-արեւելք մոտավորապես 17 կմ/ժ արագությամբ։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս