14:17:22 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը

    10:44 23 Ապրիլ 2024

    Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն, գրում է azatutyun.am-ը։

    Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում: Նրանք կասկածներ ունեն, որ հնարավոր է ժամերի ընթացքում այդ ճանապարհն արդեն անցնի ադրբեջանական կողմին:

    Պարեկային ծառայության աշխատակիցները որևէ հարցի չեն պատասխանում:

    Ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավորներ:

    Գյուղացիները չեն թույլատրում նկարահանում անել: Մեկ նկարահանող խմբի բնակիչները հրելով՝ հեռացրին տարածքից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս