09:40:02 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Չտրամադրել անձնական և բանկային տվյալներ»․ Կենտրոնական բանկը զգուշացնում է

    22:48 17 Սեպտեմբեր 2024

    ՀՀ Կենտրոնական բանկն զգուշացնում է՝  վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:  

    «Մասնավորապես՝

    • Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

    Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.

    • Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ

    • Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ

    • Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը»,- նշված է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում։

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս