- Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու
- Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել
- Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը
- Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Սկոպյեում
- Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախագահների հետ, ասել են՝ խոշտանգումների չեն ենթարկվել. Azatutyun
- ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, զարգացնում է հարաբերությունները, ում հետ հարմար է համարում․ Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
- Տարածքային հանգամանքը գերակա չէ իրավունքներին․ Ցեղասպանության կանխարգելման թեմայով ՄԻՊ-ի ելույթը
- Ադրբեջանը պատրաստ չէ ադրբեջանցի 2 զինծառայողներին փոխանակել հայ գերիների հետ. իրավապաշտպան
- Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Պեսկով
- Նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուբայ․ սպասվում են երկկողմ հանդիպումներ
Եթե մեկը թուրքական գործակալ չէ, պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
15:47 1 Հոկտեմբեր 2022Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքներն է քննադատել՝ տապանաքար համարելով Արցախի ինքնորոշման վրա։
Փաշինյանի հարցազրույցի այդ դրվագի վերաբերյալ Yerevan.Today-ը կարճ հարցազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ։
Պարոն Միկոյան, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում ասաց, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները ընդունելով, Հայաստանի բանակցողները զրոյացրել են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն և տապանաքար դրել Ղարաբաղի ինքնորոշման վրա։
Մադրիդյան սկզունքները և, ընդհանրապես, մինչև Ձեր նշած պերսոնաժի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ շատ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը: Մինչ նա, որևէ փաստաթղթով կամ սկզբունքով չի ենթադրվել հազարավոր զոհված տղաներ, տասնյակ հազարավոր անտուն մնացած հայեր, թշնամու պղծմանը թողնված հարյուրավոր սրբավայրեր, սկուտեղի վրա թշնամուն մատուցված Շուշի և Հադրութ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպցիա և ռմբակոծում, հաղթանակած բանակի ստորացում և շարունակվող հարյուրավոր զոհեր:
Բայց, Փաշինյանի գնահատմամբ, ըստ էության ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է տապանաքար, այլ Մադրիդյան սկզբունքները։
Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական մեծ ձեռքբերում էր, որով առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվում էր Արցախի ինքնորոշվելու իրավունքը և դա համեմատելու նույնիսկ փոքր եզր չունի այսօրվա վարչակազմի ստորագրված և ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերի հետ:
Կրկնեմ, եթե մեկը թուրքական գործակալ չէ, նա պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ բանակցային սեղանին՝ այս արհավիրքի փոխարեն:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց բանակցողին փոխելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի մտքին՝ ասելով, որ բանակցողի ֆիգուրը կարևոր է, և 1998 թվականին բանակցողը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է թողել։
Արցախը բանակցություններից դուրս թողնելու նրա սիրելի կեղծիքի մասին ներկայացնեմ մի քանի փաստ բանակցային գործընթացի ժամանակագրությունից 1997-1999 թվականներին.
1. 1997 թվականի փետրվարին ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ բաղկացած Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներից. նախկինում գործում էր համանախագահության այլ ձևաչափ, որի կազմում էին Ռուսաստանի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։
2. Միջնորդների եռյակի առաջին խորհրդակցությունները՝ առանց հակամարտության կողմերի մասնակցության, տեղի են ունեցել փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին Փարիզում: Այդ խորհրդակցություններում քննարկվել է բանակցությունների ձևաչափի փոփոխությունը։
3. 1997 թվականի ապրիլի 1-4 -ը կայացել է հակամարտության կողմերի մասնակցությամբ վերջին բանակցությունները, որտեղ միջնորդների կողմից հայտարարվել է «մաքոքային դիվանագիտությանը»(челночная дипломатия) անցնելու մասին։ Ըստ էության, համանախագահները հրաժարվել են կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափից՝ դրա անարդյունավետության պատճառով։ Այդ հանդիպմանը չի հաջողվել անգամ հակամարտության կողմերին նստեցնել ավանդական ընթրիքի սեղանի շուրջ։
4. «Մաքոքային դիվանագիտության» շրջանակներում 97-ի ապրիլից մինչև 99-ի վերջը եռյակն այցելել է տարածաշրջան 8 անգամ. եղել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում և հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի նախագահների հետ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ համանապագահների այցերը Արցախ և բանակցությունները Արցախի նախագահի հետ կրել են մշտական բնույթ, իսկ Փաշինյանի օրոք եղել է զրո նման այց:
5. Նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 99 -ի ապրիլի 1-ին՝ Ելցինի նախաձեռնությամբ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստի շրջանակներում:
6. Հիշեցում՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դարձել է 98-ի ապրիլին։
7. Այսպիսով՝ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափը դադարեցվել էր դեռևս 1997 թվականի ապրիլին, երբ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը մեկ շաբաթ է՝ ինչ հանդիսանում էր Հայաստանի վարչապետ։ Սակայն միջնորդների այցելությունները Ստեփանակերտ և ԼՂՀ Նախագահի հետ պարտադիր հանդիպումներն ընդգծում էին Ղարաբաղը որպես հակամարտության լիարժեք կողմ ընկալելու փաստը։
Սրանք փաստեր են որոնք համադրելով մեր հայրենակիցները, վստահ եմ, կարող են ամբողջական պատկեր ունենալ իրականության մասին:
Բազմաթիվ փաստեր են հրապարակվել, որ 1996 թվականին և 1997 թվականին բարձրաստիճան պաշտոնյաները (Ալիկ Արզումանյան, Ժիրայր Լիպարիտյան և ալն) հայտարարում են, որ Ադրբեջանի պահանջով արդեն անցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատին, ինչի վառ ապացույցն է առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության տասնյակ հանդիպումները, որ տեղի են ունեցել 1996-1997 թվականներին:
Պարոն Միկոյան, այս փաստերը մեկ անգամ չէ, որ ներկայացրել եք դուք, քաղաքագետներ, վերլուծաբաններ, բանակցություններին մասնակիցները և փաստերին տիրապետողները։ Այդ դեպքում, ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը անընդհատ փաստերին հակառակ բաներ պնդում։
Այս անբեկանելի փաստերը աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կա՛մ թուրքական գործակալ լինի և հակամարտության պատմությունը սերտած լինի Ալիևից, կամ էլ ավարտված ստախոս լինի:
Լրահոս
- Տարածքային հանգամանքը գերակա չէ իրավունքներին․ Ցեղասպանության կանխարգելման թեմայով ՄԻՊ-ի ելույթը 15:45 30 Նոյեմբեր 2023
- Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու 15:44 30 Նոյեմբեր 2023
- Ադրբեջանը պատրաստ չէ ադրբեջանցի 2 զինծառայողներին փոխանակել հայ գերիների հետ. իրավապաշտպան 15:34 30 Նոյեմբեր 2023
- Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել 15:29 30 Նոյեմբեր 2023
- Նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուբայ․ սպասվում են երկկողմ հանդիպումներ 15:23 30 Նոյեմբեր 2023
- Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը 15:22 30 Նոյեմբեր 2023
- Հայերի թվաքանակը Մերձավոր Արեւելքում մշտապես կրճատվում է. Թունիսում եւ Մարոկկոյում ՀՀ դեսպան 15:12 30 Նոյեմբեր 2023
- Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Սկոպյեում 15:10 30 Նոյեմբեր 2023
- Դատախազները մասնակցել են բաց աղբյուրներից տեղեկությունների ձեռքբերման թեմայով դասընթացին 15:00 30 Նոյեմբեր 2023
- Երևանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայի հայտնաբերման վարույթով 4 անձի մեղադրանք է ներկայացվել 14:49 30 Նոյեմբեր 2023
- Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախագահների հետ, ասել են՝ խոշտանգումների չեն ենթարկվել. Azatutyun 14:45 30 Նոյեմբեր 2023
- Միրզոյանն ու Ֆրանսիայի պետնախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերին 14:38 30 Նոյեմբեր 2023
- Լեհաստանի նախագահի տիկինը Հայաստանում է 14:27 30 Նոյեմբեր 2023
- Հունվարի 1-ից Վրաստանում գրանցված մեքենաների համար մաքսատուրքի և հարկերի չափով վճարներ կգանձվեն 14:18 30 Նոյեմբեր 2023
- ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, զարգացնում է հարաբերությունները, ում հետ հարմար է համարում․ Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին 14:18 30 Նոյեմբեր 2023
- Մաքսայինի որոշ աշխատողներ կեղծ ձեւակերպումներ են արել, թե իբր մեքենաները դուրս են եկել ՀՀ-ից եւ վերադարձել. Փաշինյան 14:07 30 Նոյեմբեր 2023
- Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Պեսկով 13:58 30 Նոյեմբեր 2023
- Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար 13:54 30 Նոյեմբեր 2023
- ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում 13:52 30 Նոյեմբեր 2023
- Անձամբ եմ շփվել այդ արտասովոր մարդու հետ․ Պուտինի ցավակցությունը՝ Քիսինջերի մահվան կապակցությամբ 13:43 30 Նոյեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
15:44 30 Նոյեմբեր 2023 Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու
-
15:29 30 Նոյեմբեր 2023 Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել
-
14:45 30 Նոյեմբեր 2023 Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախագահների հետ, ասել են՝ խոշտանգումների չեն ենթարկվել. Azatutyun Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախագահների հետ, ասել են՝ խոշտանգումների չեն ենթարկվել. Azatutyun
Տնտեսություն
-
13:54 30 Նոյեմբեր 2023 Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար
-
13:32 30 Նոյեմբեր 2023 ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
-
17:50 29 Նոյեմբեր 2023 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումը 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումը
Հասարակություն
-
17:47 30 Նոյեմբեր 2023 ՀՀ քննչական կոմիտեում վարչությունների պետերի մասնակցությամբ ոչ մի հավաք չի անց կացվել․ ՔԿ-ն հերքում է ՀՀ քննչական կոմիտեում վարչությունների պետերի մասնակցությամբ ոչ մի հավաք չի անց կացվել․ ՔԿ-ն հերքում է
-
17:25 30 Նոյեմբեր 2023 Արմավիրի մարզում տան հողամասում հայտնաբերել են այրվածքներից մահացած 83-ամյա տղամարդու Արմավիրի մարզում տան հողամասում հայտնաբերել են այրվածքներից մահացած 83-ամյա տղամարդու
-
17:03 30 Նոյեմբեր 2023 Սպասվում է առանց տեղումների եղանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ