14:41:07 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Սևան» ՔԿՀ-ի տարածք է ներնետվել փաթեթ. նրանում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, սուբուտեքս հիշեցնող «B8» գրառմամբ դեղահաբ

    22:36 6 Դեկտեմբեր 2021

    2021 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել է, որ երկու դիտաշտարակների միջնամասում կատարվել է ներնետում:

    Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը:

    Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղազննություն և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել ընդհանուր 49,2 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և 0,9 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ, ինչպես նաև 9,4 գրամ քաշով սև, կոշտ զանգված և թմրանյութ հանդիսացող սուբուտեքս հիշեցնող «B8» գրառմամբ 1 դեղահաբ:

    Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս