20:47:52 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԺ-ում առաջարկվում է քննարկում կազմակերպել Ադրբեջանի ապօրինի գործողությունների թեմայով

    11:31 13 Սեպտեմբեր 2021

    ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստում առաջարկեց քննարկում կազմակերպել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զինված ուժերի ապօրինի գործողությունների հարցով:

    «Ելնելով նրանից, որ մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք, «Հայաստան» խմբակցությունը պահանջում է անպայման գտնել ձևաչափ՝ քննարկում կազմակերպելու, որպեսզի մենք կարողանանք, ի վերջո, հավուր պատշաճի հասկանալ, թե ինչ է կատարվում, մանավանդ որ ԱԱԾ-ի հայտարարությունն արդեն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն»,- ասաց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

    Նույն խմբակցության անդամներից Գեղամ Մանուկյանն էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ արդյոք իշխանությունը պատրաստվո՞ւմ է արձագանքել առաջարկին և ԱԱԾ տնօրենին հրավիրել ԱԺ:

    «Իմ կողմից աշխատելաոճ է որդեգրվել՝ հնարավոր բոլոր դեպքերում որևիցե ձևով չմերժել և բոլոր հնարավորություններն օգտագործել: Ինչպես Արծվիկ Մինասյանն առաջարկեց, մենք այդ հարցը կքննարկենք ձևաչափի առումով: Չեմ բացառում, որ առաջարկը կընդունենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

    Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ