10:20:20 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախագահների հետ, ասել են՝ խոշտանգումների չեն ենթարկվել. Azatutyun

    14:45 30 Նոյեմբեր 2023

    «Երբ մենք պատգամավորներով հանդիպում էինք նախագահին և հարցրել էինք՝ ինչ նորություններ կան մեր գերեվարված բարձրաստիճան պաշտոնյաներից, ասաց, որ նորմալ է, խոսել է: Նրանք այնտեղից ասել են, որ իրենց առողջական վիճակը նորմալ է, խոշտանգումների չեն ենթարկվել », - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, նշելով, որ պարբերաբար հանդիպում են Արցախի նախագահին։

    Արդյո՞ք Շահրամանյանն է նրանց հետ կապ հաստատել, թե արցախցի պաշտոնյաներն են այնտեղից միջնորդավորված զանգահարել, պատգամավորը մանրամասներին չէր տիրապետում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս