22:50:08 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր ՀՀ իշխանությունը փորձում է թուլացնել Սփյուռքը, որովհետև Թուրքիան է այդպես պահանջում. Մուրադ Փափազյան

    14:27 14 Դեկտեմբեր 2024

    Հստակ է, որ Ֆրանսիայի կառավարությունը զգում է այն տարբերությունները, որ կան Սփյուռքի ու ՀՀ կառավարության միջև, սա շատ հստակ է: Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ». Սպառնալիք, թե հնարավորություն» գիտաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:

    «Սա նաև Թուրքիան է զգում, այդ պատճառով էլ հայտարարում է, որ Հայաստանի կառավարությունը կառուցողական  մոտեցում ունի և ընդհանրապես Սփյուռքը խանգարում է:

    Քանի դեռ ՀՀ կառավարությունը և Սփյուռքը համագործակցում էին միմյանց հետ, դրա շնորհիվ է նաև, որ 12 երկիր ընդունեց Հայոց Ցեղասպանությունը:  Սա նշանակում է, որ երբ ՀՀ-ն և Սփյուռքը նույն ուղղությամբ են գնում, մենք միայն հաջողում ենք, մեր զենքը մեր միասնականությունն է: Հայաստանը ծով չունի, բայց Սփյուռք ունի, բայց Հայաստանը պետք է ուժեղացնի Սփյուռքին և Սփյուռքն էլ իր հերթին  պետք է ուժեղացնի Հայաստանը: Այսօր դժբախտաբար Հայաստանը փորձում է  թույլացնել Սփյուռքը, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների գծով Թուրքիան  է այդպես պահանջում»,- ասաց Մուրադ Փափազյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս