- Սիրուշոն հայտնել է դստեր անունը
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում
Հանրայինից՝ հանրությանը. վտանգավոր ուղերձներ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
11:41 24 Հունիս 2022Օրերս նախագահ Վահագն Խաչատուրյանը հանրայինի եթերում էր։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Փորձենք առանձնացնել այդ տխրահռչակ հարցազրույցից մի քանի քանի դրվագ: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Արամ Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշել է. «Պետրոս Ղազարյանը հարց է ուղղում նախագահին. «Ընդդիմությունը թեզ ունի, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք համաձա՞յն եք սրա հետ»: Սրան ի պատասխան նախագահը պատասխանում է, որ «պետք է ելնել իրականությունից» և որ պիտի մեզ համար «մանևրելու տեղ» թողնենք:
Եկեք արձանագրեք, որ ՀՀ նախագահը, Հանրային հեռուստաընկերության եթերում, որևէ կերպ չի կարողանում հայտարարել, որ իր հարյուր հազարավոր հայրենակիցներ՝ իր հետ նույն կապույտ անձնագիրը կրողներ, չեն ապրելու իրենց ոչնչացումը ազգային նպատակ հռչակած և մինչև ատամների ծայրը միլիտարիզացված Ադրբեջանի կազմում: Ի՞նչ մանևրելու մասին է խոսքը, պարոն նախագահ, երբ ձեր ադրբեջանցի գործընկերը ոչ միայն հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, նման հարց գոյություն չունի, այլև՝ արգելում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ»անվանումը և հայտարարում, որ միջնորդները անելիք չունեն։Ու՞մ ես ինչի տեղ դնում։
Իսկ հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի խոսակցության ձայնագրությունը, պատասխանում է, որ չի ուզում մեկնաբանել այդ դեպքը՝ հավելելով միայն, որ հաճելի դեպքերից չէ: Այսինքն՝ երկրի նախագահը բացարձակապես ոչ մի ասելիք չունի ԲԴԽ նախագահի կողմից սահմանդրությամբ արձանագրված՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների անջատ լինելու կարևորագույն դրույթի ջախջախման, իրավական բեսպրեդելի և ուղղակի խուլիգանական վարքագծի մասին: Գուցե, իր վաղեմի ընկերոջ և թիմակցի օրինակին հետևելով, նա նույնպես չի մեկնաբանում «հացի սեղանի շուրջ» խոսվածը:
Երբ Երևանում բազմահազարանոց ցույցեր էին, նախագահ Խաչատուրյան ձկան պես լուռ էր, ասելիք չուներ։ Հետո աշխատակազմը հայտարարեց, թե նախագահը ուշադիր հետևում է իրադարձություններին։ Երկրի ներքին կյանքը նախագահի համար ներկայացո՞ւմ է, ինչ է, որ ուշադիր հետևի։
Օրեր առաջ էլ մեր նախագահը գովաբանում և հիանում էր ներքին զորքերի և ոստիկանության պրոֆեսիոնալիզմով ու գործողություններով: Եկեք փաստենք, որ մարտի 1-ը և դրա «զոհ» լինելը իրենց քաղաքական բրենդը դարձրած քաղաքական թիմի կարկառուն անդամը հիանում է երիտասարդ աղջիկների ծեծով, տարեց մարդկանց ենիչերու դաժանությամբ «քացու տակ տվող» ոստիկաններով, հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում, խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակների կրակոցի արդյունքում տասնյակ ծանր վիրավորվածներ ունենալու փաստով և ոստիկանական անարխիայով:
Հարցազրույցի ընթացքում Վահագն Խաչատրյանն ասաց, որ պետք է, բացասական երևույթներից բացի, նաև խոսել իրենց իշխանության կատարած դրական գործերից: Ասելով, որ «30 տարի Հայաստանի փողոցները չեն ասֆալտապատվել, իսկ իրենք երեք տարում ասֆալտապատեցին»: Թարգմանաբար՝ ՀՀ նախագահը ՀՀ քաղաքացիններին առաջարկում է մոռանալ 5000 զոհերին, տասնյակ հազարավոր վիրավորներին, հազարավոր խեղված ընտանիքներին, ընկած Շուշին և պարզապես տապալված Արցախը և ուրախանալ ասֆալտապատված փողոցներով:
Հ.Գ. Վերջում կուզեմ մեկ հարց հղել երկրի թիվ մեկ ինտերվյուերին. ինչպե՞ս կարելի է ողջ հարցազրույցի ընթացքում չհարցնել Վահագն Խաչատրյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը նրա կողմից հնչեցված «Իրականում մենք ցանկանում էինք ավելի վաղ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու, մենք այդ մասին զրուցել ենք նաև Սերգեյ Վիկտորովիչի հետ», մտքի մասին:
Ինչպե՞ս կարելի էր չհարցնել. վերջը ո՞վ խանգարեց, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարի։ Ալիևն ասում է՝ ես կողմ էի, Պուտինն ասում է՝ ես էլ, ՀՀ նախագահն ասում է, որ տեղյակ է դրա մասին ու շնորհակալություն հայտնում Պուտինին։ Բա լավ, ո՞վ խանգարեց, որ չստացվեց կանգնեցնել պատերազմը։
Լրահոս
- Սիրուշոն հայտնել է դստեր անունը 23:46 26 Հունիս 2022
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:43 26 Հունիս 2022
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ 23:12 26 Հունիս 2022
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու 22:45 26 Հունիս 2022
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր 22:18 26 Հունիս 2022
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան 21:48 26 Հունիս 2022
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում 21:30 26 Հունիս 2022
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը 21:15 26 Հունիս 2022
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg 20:46 26 Հունիս 2022
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում 20:27 26 Հունիս 2022
- Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ. ասֆալտը խժռել, կոռուպցիա. Մանուկյան 20:01 26 Հունիս 2022
- Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 19:40 26 Հունիս 2022
- Երևանում «ԿամԱԶ»-ը բախվել է Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի»-ի պարսպին 19:13 26 Հունիս 2022
- Տուրիստական Դիլիջանը՝ թափառող անասուններով, անտեր,ագրեսիվ շներով, մեծ փոսերով, աղբով 18:44 26 Հունիս 2022
- Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով. Եղանակը Հայաստանում 18:13 26 Հունիս 2022
- Մարտակերտի շրջանում 40 րոպե կարկուտ է տեղացել. Հաթերքում կարկուտի շերտը հասել է 5սմ-ի. մեծ վնասներ կան 17:48 26 Հունիս 2022
- 23-ամյա տղան Ցեղասպանության թանգարանից ցած է նետվել. հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն 17:26 26 Հունիս 2022
- Սոչիում ջրի վարարման հետեւանքով անհետացած 4 զբոսաշրջիկներին դեռ որոնում են 17:02 26 Հունիս 2022
- Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվում․ ԱՀ ՆԳՆ 16:39 26 Հունիս 2022
- Արցախը թեկուզ վիրավոր, թեկուզ ո'չ Հայաստանի ուղիղ պատասխանատվության ներքո, բայց շարունակում է մնալ Հայաստանի վահանը. Պողոսյան 15:56 26 Հունիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
13:49 24 Հունիս 2022 Ջհանգիրյանն իր հայտարությամբ կասկածի տակ է դնում Ա.Չալաբյանի քրեական հետապնդման օրինականությունը. պաշտպանական խումբ Ջհանգիրյանն իր հայտարությամբ կասկածի տակ է դնում Ա.Չալաբյանի քրեական հետապնդման օրինականությունը. պաշտպանական խումբ
-
18:22 20 Հունիս 2022 Ռեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները բացահայտվում են․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող․ News.am Ռեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները բացահայտվում են․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող․ News.am
-
21:58 19 Հունիս 2022 Ինչո՞ւ Հայաստանի հասարակությունը չի վստահում կուսակցություններին.քննարկում Ինչո՞ւ Հայաստանի հասարակությունը չի վստահում կուսակցություններին.քննարկում
Միջազգային լուրեր
-
23:12 26 Հունիս 2022 Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ
-
21:15 26 Հունիս 2022 Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը
-
20:46 26 Հունիս 2022 Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg
Տնտեսություն
-
14:21 25 Հունիս 2022 Ագարակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
-
10:06 25 Հունիս 2022 «Փաստ». Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը «Փաստ». Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը
-
09:34 25 Հունիս 2022 «Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին» «Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին»