09:58:34 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աղքատ Տավուշում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ու նրա ենթակաները ճոխ-ճոխ պարգևատրվում են․ Սարգսյան

    17:56 12 Դեկտեմբեր 2024

    Աղքատ Տավուշում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ու իր ենթակաները ճոխ պարգևատրվում են, գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

    «Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պետական բյուջեից ստացել են 61,2 միլիոն դրամ պարգևավճար: 2025 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի պաշտոնյաների համար նախատեսված է 65,8 միլիոն դրամ պարգևավճար։

    Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները աշխատանքային ո՞ր նվաճումների, հաջողությունների համար են ճոխ պարգևատրվում»,- նշել է Սարգսյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս