13:46:56 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան

    14:48 23 Ապրիլ 2024

    Տավուշի մարզում, ըստ օբյեկտիվ և հանրային տվյալների, տեղի է ունեցել խաղաղ հավաքին մասնակցող անձանց նկատմամբ խուլիգանություն՝ բռնություն գործադրելով: Բռնությունը դրսևորվել է վրաերթի ենթարկելու և ֆիզիկական բռնության իրացմամբ, այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

    «Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել և, ըստ էության, առերևույթ նույն անձը (անձինք) երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել: Վերջին ամիսների ընթացքում առանց որևէ նշված հաղորդման պարզապես ԶԼՄ հրապարակման հիման վրա բազմաթիվ անձինք են ձերբակալվել, քրեական վարույթներ են նախաձեռնվել Քննչական կոմիտեի կողմից: Ավելին՝ քրեական դատավարության օրենսգիրքը նշվածը փաստացի որպես պարտականություն է նախատեսում քննիչի համար»,- Facebook-ում գրել է Վարդևանյանը։

    Նա հիշել է Բագրատ Սրբազանի խոսքերը։ Վերջերս մեջբերել էր իրավաբանների համար ամենակարևոր ելակետերից մեկը՝ Տիրոջ պատգամներից մեկը՝ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը Ձեզ կազատի... »:

    facebook sharing button

    messenger sharing button

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս