01:44:48 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ասուլիսի ժամանակ Նիկոլը խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է. Արմեն Աշոտյան

    13:29 4 Փետրվար 2025

    Ակնհայտ է, որ Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երկարաձգելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար: Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

    «Վաշինգտոնի, Շվեյցարիայի ելույթներից ես մի բան հասկացա, որ Նիկոլը բոլորին  համոզում  է, որ իր իշխանությունը պահելու տակ պետք է գաղափարական հիմքեր ստեղծվեն, ինչը ակնհայտ անբորայականություն է: Ասուլիսի ժամանակ նա խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է, որովհետև գաղափարախոսություն փոխելու մանդատ նա չունի»,- ասաց Աշոտյանը:

    Խոսելով դեպի ԵՄ գնալու փորձերի մասին՝ Աշոտյանն ասաց.

    «Երբ խոսում ենք դեպի ԵՄ գնալու մասին, չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն էլ կա: 2 օր առաջ Եվրոպական զարգացման բանկը Ադրբեջանի հետ տարեկան բազմամիլիարդանոց ծրագիր ստորագրեց, երեկ ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ Ադրբեջանի հետ էներգետիկ բուռն համագործակցություն են ունենալու, ԵՄ-ն օրենք ընդունեց, որով պետք է սանկցիայի ենթարկի մարդու  իրավունքները խախտող երկրներին ու վստահ եմ դա Ադրբեջանի վրա չի տարածվելու»: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս