18:38:19 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերի դեմ քրեական վարույթներն անընդունելի են՝ հստակ քաղաքական ենթատեքստ ունեն․ Գեղամ Ստեփանյան

    19:17 25 Մայիս 2024

    Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

    «Արդյոք պատահակա՞ն է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:

    Ինչ վերաբերում է փաստական ու իրավական հիմքերին, ապա այդտեղ էլ լրջագույն հարցեր են ծագում: Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ ՀՀ լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել:

    Սա հերթական օրինակն է, թե ինչ է լինում, երբ ՀՀ իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքներն ու կարիքները և խուսափում են համակարգային լուծումներից»,- ընդգծել է Ստեփանյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ