23:21:12 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

    20:44 18 Մայիս 2024

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

    Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

    Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել է նրա անվան զբոսայգի, որտեղ, բացի Ֆրագիի մոնումենտալ հուշարձանից, տեղադրվել են նաև աշխարհի հայտնի մտածողների արձաններ։ Զբոսայգու՝ դասական բանաստեղծների նորաբաց ճեմուղում տեղադրվել է նաև հայ միջնադարյան հայտնի աշուղ-բանաստեղծ Սայաթ Նովային արձանը՝ ի թիվս Դանթե Ալիգերիի, Շոթա Ռուսթավելու, Օնորե Դը Բալզակի, Յոյան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Հաֆեզ Շիրազի, Ֆյոդոր Դոստաևսկու և այլ համաշխարհային մտածողների արձանների։

    Սայաթ-Նովայի արձանի բացման պատիվը վերապահվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանին։

    Սայաթ-Նովայի արձանի բացմանը ներկա են եղել Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովի պատվիրակները։

    Возможно, это изображение 7 человек и текст

    Возможно, это изображение памятник

    Возможно, это изображение 16 человек, помост и текст

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս